Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 108.74-4.11 WTI - 99.79-4.16
COMEX:  GOLD - 3904.60+0.49 SILVER - 50.25+2.34
COMEX:  PLATINUM - 1435.50-0.03
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.95+0.27 EUR/GBP - 1.1216+0.56
FOREX:  EUR/USD - 1.1216+0.56 GBP/USD - 1.3416+0.19
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86-0.33 TOPIX - 3930.28-0.88
STOCKS CHINA:  HANG SENG - 23393.32+0.42 SSEC - 3638.03+1.08
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
02/11/2026  CBA:  USD - 360.5+0.36 GBP - 483.21-0.46
02/11/2026  CBA:  EURO - 403.9+0.54
02/11/2026  CBA:  GOLD - 45356-1264 SILVER - 580.68-26.28
Միլիարդատեր Ադանին և նրա եղբորորդին $18 մլն կվճարեն SEC-ի պահանջները կարգավորելու համար
15/05/2026 17:25
Կիսվել

Միլիարդատեր Ադանին և նրա եղբորորդին $18 մլն կվճարեն SEC-ի պահանջները կարգավորելու համար

Հնդկական Adani Group կոնգլոմերատի ղեկավար Գաուտամ Ադանին և նրա եղբորորդի Սագար Ադանին՝ Adani Green-ի ղեկավարը, ընդհանուր առմամբ $18 մլն կվճարեն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի (SEC) պահանջները կարգավորելու համար։

Ավելի վաղ կարգավորիչը նրանց մեղադրել էր 2021 թվականին Adani Green Energy-ի՝ Adani Group-ի կազմում ընդգրկված ընկերության պարտատոմսերի տեղաբաշխման վերաբերյալ կեղծ և մոլորեցնող տեղեկություններ տրամադրելու մեջ։ Հայցում, որը SEC-ը դատարան էր ներկայացրել 2024 թվականի նոյեմբերին, կարգավորիչը պնդում էր, որ Գաուտամ Ադանին և նրա եղբորորդին մոլորության մեջ են գցել ներդրողներին՝ $750 մլն-ի պարտատոմսերի տեղաբաշխման ազդագրում հայտարարելով, թե Adani Green-ը պահպանում է հակակոռուպցիոն սկզբունքներն ու օրենսդրությունը։ Ըստ SEC-ի՝ նույն ժամանակ նրանք մասնակցել են հնդիկ պաշտոնյաներին կաշառելու լայնածավալ սխեմայի՝ արևային էներգետիկայի ոլորտում շահավետ պայմանագրեր ստանալու նպատակով։ Այդ ժամանակ ամերիկացի ներդրողները ձեռք էին բերել $175 մլն-ի արժեթղթեր։

Երկուսն էլ չեն ընդունել իրենց մեղքը SEC-ի պահանջների կարգավորման համաձայնագրի շրջանակում, որը դեռ պետք է հաստատվի դատարանի կողմից։ Գաուտամ Ադանին կվճարի $6 մլն, Սագար Ադանին՝ $12 մլն։

Նախօրեին Bloomberg-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդել էր, որ ԱՄՆ արդարադատության նախարարությունը կարող է արդեն այս շաբաթ հանել Գաուտամ Ադանիի դեմ առաջադրված կոռուպցիոն մեղադրանքները։ Գործակալության զրուցակիցների խոսքով՝ կփակվի նաև Adani Group-ի նկատմամբ ԱՄՆ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) սկսած գործը։

Ամերիկյան կարգավորիչների պահանջների կարգավորումը լուրջ դրական գործոն կդառնա Adani Group-ի համար՝ Հնդկաստանի ամենաազդեցիկ կոնգլոմերատներից մեկի, որի շահերի շրջանակը ներառում է, մասնավորապես, ածխի արդյունահանումը, վերականգնվող էներգետիկան և օդանավակայանները։ Սա, ամենայն հավանականությամբ, ընկերությանը թույլ կտա վերադառնալ միջազգային կապիտալի շուկաներ և վերսկսել բիզնեսի ագրեսիվ ընդլայնման ռազմավարությունը, այդ թվում՝ ներդրումներ կատարել ԱՄՆ-ում։

2024 թվականին Ադանին շնորհավորել էր Դոնալդ Թրամփին ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթանակից անմիջապես հետո և խոստացել $10 մլրդ ներդնել երկրի էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերում։

02/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.5
+0.36
Եվրո (EUR)
403.9
+0.54
Ռուբլի (RUR)
4.4452
-0.0402
Լարի (GEL)
138.87
+0.09
45356
-1264
Արծաթ
580.68
-26.28