ԱՄՆ-ն նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը գազի արտահանումն ավելացնել 15-20 մլն տոննայով
Միացյալ Նահանգները նախատեսում է մինչև 2027 թվականի վերջը բնական գազի արտահանման ծավալներն ավելացնել 15-20 մլն տոննայով: Այս մասին հայտարարել է ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը։
«ԱՄՆ-ն մինչև հաջորդ տարեվերջը բնական գազի արտահանումը կավելացնի 15-20 մլն տոննայով», – գրել է Ռայթը X սոցիալական ցանցում։
Bloomberg գործակալության տվյալներով՝ 2025 թվականի արդյունքներով ամերիկյան արտադրողները արտահանել են մոտ 110 մլն տոննա հեղուկացված բնական գազ։
