Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Թրամփը առաջին եռամսյակում գործարքներ է կատարել Nvidia-ի և Boeing-ի բաժնետոմսերով
15/05/2026 19:08
Կիսվել

Թրամփը առաջին եռամսյակում գործարքներ է կատարել Nvidia-ի և Boeing-ի բաժնետոմսերով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը առաջին եռամսյակում տասնյակ միլիոնավոր դոլարների կամ ավելի մեծ ծավալի մի շարք գնումներ է կատարել ամերիկյան առաջատար ընկերությունների բաժնետոմսերում և պարտատոմսերում։

Թրամփի ֆինանսական գործարքները բացահայտվել են ԱՄՆ Կառավարական էթիկայի վարչության համար ներկայացված փաստաթղթերում, որոնք հրապարակվել են մայիսի 14-ին։ Ավելի քան 100 էջ ընդգրկող ներդրումների ցանկում ներդրումների չափերը նշված են լայն միջակայքերով։

Փաստաթղթերի համաձայն՝ առաջին եռամսյակում նախագահը մինչև $5 մլն արժողությամբ արժեթղթեր է ձեռք բերել յուրաքանչյուր դիրքի համար այնպիսի ընկերություններում, ինչպիսիք են Nvidia Corp.-ը, Oracle Corp.-ը, Microsoft Corp.-ը, Boeing Co.-ն և Costco Wholesale Corp.-ը։

Տվյալներից պարզ չէ, թե գործարքների որ մասն է բաժին ընկել հենց բաժնետոմսերին։ Ի տարբերություն ԱՄՆ Կոնգրեսի անդամների՝ նախագահը պարտավոր չէ բացահայտել այն ակտիվների կոնկրետ դասերը, որոնցով գործարքներ է իրականացնում։

Bloomberg գործակալությունը նշում է, որ Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր Թրամփը մի շարք որոշումներ է ընդունել, որոնք անմիջականորեն ազդում են որոշ հրապարակային ընկերությունների, այդ թվում՝ Nvidia-ի վրա։ Nvidia-ին անհրաժեշտ է ԱՄՆ իշխանությունների հավանությունը՝ իր արտադրած AI չիպերը աշխարհի մի շարք այլ երկրներ մատակարարելու համար։ Nvidia-ի և Boeing-ի ղեկավարները եղել են ամերիկյան պատվիրակության կազմում, որը Թրամփին ուղեկցել է այս շաբաթ Չինաստան կատարած այցի ընթացքում։

Նախագահի մի քանի գործարքներ կապված են եղել Intel Corp.-ի հետ։ Անցյալ տարվա օգոստոսին ընկերությունը հայտնել էր, որ ԱՄՆ կառավարությունը ձեռք կբերի իր բաժնետոմսերի 10%-ը։

Netflix-ը և Paramount Skydance Corp.-ը մի քանի ամիս պայքարում էին Warner Bros. Discovery Inc.-ը (WBD) գնելու համար, ընդ որում՝ WBD-ի գործարքը երկու ընկերություններից որևէ մեկի հետ առաջացնում էր հակամենաշնորհային կարգավորման տեսանկյունից հարցեր։ Հրապարակված փաստաթղթերը ցույց են տալիս, որ անցած եռամսյակում Թրամփը ներդրումներ է կատարել երեք ընկերություններից յուրաքանչյուրում։

Ակտիվների վաճառքի ամենախոշոր գործարքները Թրամփը կատարել է փետրվարի 10-ին, երբ յուրաքանչյուր դեպքում $5 մլն-ից $25 մլն միջակայքում վաճառել է Microsoft-ի, Meta Platforms Inc.-ի՝ ՌԴ-ում ճանաչված ծայրահեղական կազմակերպություն և արգելված, ինչպես նաև Amazon.com Inc.-ի արժեթղթեր։

Ավելի վաղ Սպիտակ տունը հայտարարել էր, որ ներդրումային որոշումները չեն ընդունում ո՛չ Թրամփը, ո՛չ նրա ընտանիքի անդամները, իսկ անկախ ֆինանսական կառավարիչները Թրամփի համար ակտիվների վաճառք և գնում են իրականացնում հիմնական ֆոնդային ինդեքսներին կապված ծրագրերի շրջանակում։

Bloomberg-ը նշում է, որ, ի տարբերություն ԱՄՆ նախագահի պաշտոնում իր նախորդների, Թրամփը չի ազատվել իր ակտիվներից և դրանք չի փոխանցել վստահված կառավարչի կողմից կառավարվող տրաստի։ Թրամփի գործարար ակտիվները գտնվում է նրա երկու որդիների վերահսկողության ներքո և գործում է մի շարք ոլորտներում, որոնք հատվում են նախագահի քաղաքականության հետ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91