Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
ԱՄՆ-ում ԵՄ ավտոմեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքերը համարում են ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն
18/05/2026 15:30
Կիսվել

ԱՄՆ-ում ԵՄ ավտոմեքենաների նկատմամբ նոր մաքսատուրքերը համարում են ոչ թե պատերազմ, այլ խաղաղություն

ԱՄՆ իշխանությունները ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների և բեռնատարների նկատմամբ նոր մաքսատուրքերը չեն համարում առևտրային պատերազմի հրահրում, գրում է Politico-ն։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհ է անցյալ տարվա օգոստոսին կնքված առևտրային համաձայնագրով Եվրամիության ստանձնած պարտավորությունների կատարումից, ինչի պատճառով Միացյալ Նահանգները կբարձրացնի ԵՄ-ից ամերիկյան շուկա մատակարարվող ավտոմեքենաների և բեռնատարների ներմուծման մաքսատուրքի դրույքաչափը մինչև 25%։

Մայիսի 7-ին Սպիտակ տան ղեկավարը մաքսատուրքերի ուժի մեջ մտնելու ժամկետը հետաձգել էր մինչև հուլիսի 4-ը։

«Ավտոմեքենաների նկատմամբ մաքսատուրքերը ավելի շուտ ուշացած փորձ են՝ [ԵՄ-ին] պարտադրելու առևտրային խաղաղություն, որը նա չկարողացավ ապահովել, քան առևտրային պատերազմ հրահրելու փորձ», — Politico-ի համար իր սյունակում գրել է ԵՄ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Էնդրյու Փազդերը։

Նրա խոսքով՝ եվրոպական ավտոմեքենաների նկատմամբ ԱՄՆ նոր ներմուծման մաքսատուրքերը հետևանք են այն բանի, որ ԵՄ-ն «ամիսներ շարունակ ձգձգել է» Վաշինգտոնի հետ գործարքով ստանձնած իր պարտավորությունների կատարումը՝ միաժամանակ շարունակելով օգտվել առևտրային համաձայնագրի առավելություններից։

Ինչպես հիշեցրել է ամերիկացի դիվանագետը, անցյալ տարվա օգոստոսին համաձայնագրի կնքումից հետո ԱՄՆ-ն ավտոմեքենաների մաքսատուրքերը նվազեցրել էր մինչև 15%, թեև սկզբում Վաշինգտոնը նախատեսում էր սահմանել 25%-ից մինչև 50% սակագներ։ Սպիտակ տանը սպասում էին Բրյուսելի փոխադարձ քայլերին, սակայն «դա այդպես էլ տեղի չունեցավ»։

Փազդերը հավելել է, որ այժմ ԵՄ-ն ոչ միայն չի կատարում գործարքի իր մասը, այլև առաջ է տանում ԱՄՆ-ի հետ համաձայնագրում չորս փոփոխությունների ընդունումը՝ այդպիսով «փոխելով խաղի կանոնները հենց խաղի ընթացքում»։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25