Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Համաշխարհային պարտատոմսերը ճնշման տակ են, նավթը կրկին թանկանում է
18/05/2026 17:16
Կիսվել

Համաշխարհային պարտատոմսերը ճնշման տակ են, նավթը կրկին թանկանում է

Երկուշաբթի եվրագոտու պարտատոմսերի եկամտաբերությունն աճել է՝ հետևելով պետական պարտատոմսերի համաշխարհային վաճառքի ալիքին, քանի որ ներդրողները մտահոգված էին էներգետիկ ճգնաժամի հնարավոր ազդեցությամբ գնաճի և տոկոսադրույքների վրա, հայտնում է Investing.com-ը։

Գերմանիայի 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը, որը եվրագոտու համար համարվում է հիմնական չափանիշ, հասել է 15 տարվա առավելագույն մակարդակին։ Եկամտաբերությունն աճել է նաև Ֆրանսիայում, Իտալիայում և Իսպանիայում։

ԱՄՆ-ում հենանիշային 10-ամյա պարտատոմսերի եկամտաբերությունը նույնպես հասավ 15 ամսվա առավելագույնին, իսկ Ճապոնիայում եկամտաբերությունը բարձրացավ մինչև 1996 թվականից ի վեր չտեսնված մակարդակներ։
Այս ֆոնին նավթի գները կրկին աճեցին․ Brent տեսակի նավթի ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի դիմաց $110-ից բարձր մակարդակում։ Մինչ փետրվարի վերջին պատերազմի մեկնարկը Brent-ը վաճառվում էր մոտ $70 մեկ բարելի դիմաց։
Հանգստյան օրերին անօդաչու թռչող սարքի հարված է հասցվել ԱՄԷ-ում գտնվող ատոմակայանին, իսկ Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ խոցել է երեք անօդաչու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նաև հայտարարել է, որ Իրանը պետք է «արագ» գործի՝ երկարաժամկետ խաղաղ համաձայնագիր ապահովելու համար՝ փորձության ենթարկելով Վաշինգտոնի և Թեհրանի միջև անկայուն հրադադարը։
Միևնույն ժամանակ Օրմուզի նեղուցը՝ Իրանի հարավային ափերի մոտ գտնվող կենսականորեն կարևոր ջրային ուղին, որով անցնում է համաշխարհային նավթի հինգերորդ մասը, փաստացիորեն փակ է մնում նավթատար նավերի երթևեկության համար, ինչպես եղել է հակամարտության մեծ մասի ընթացքում։
Մտահոգություններ կան, որ երկարատև էներգետիկ ճգնաժամը կարող է հանգեցնել գնաճի կտրուկ աճի, ինչը կենտրոնական բանկերին կստիպի բարձրացնել տոկոսադրույքները։ Արդյունքում պետական պարտատոմսերի եկամտաբերությունը, որը սովորաբար հակառակ ուղղությամբ է շարժվում դրանց գների նկատմամբ, կտրուկ աճել է։
Պարտատոմսերի բարձր եկամտաբերությունը ոչ միայն մեծացնում է տնային տնտեսությունների և կառավարությունների փոխառության ծախսերը, այլև կարող է բարձրացնել ապագա կորպորատիվ շահույթների զեղչման գործակիցը՝ նվազեցնելով բաժնետոմսերի գնահատականները։

«Պարտատոմսերի շուկաներում վաճառքի ալիքը համաշխարհային ֆինանսական շուկաների գլխավոր թեման է», — գրառման մեջ նշել են ING-ի վերլուծաբանները։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72