Տնտեսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.50+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 429.00+1.00
OIL:  BRENT - 93.35+0.61 WTI - 90.17-0.41
COMEX:  GOLD - 4332.80-0.10 SILVER - 67.74-1.74
COMEX:  PLATINUM - 1753.50-2.47
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.22-0.04 EUR/GBP - 1.1536+0.15
FOREX:  EUR/USD - 1.1536+0.15 GBP/USD - 1.3345+0.04
STOCKS RUS:  RTSI - 1082.53-1.42
STOCKS US: DOW JONES - 50786.01-0.16 NASDAQ - 25929.66+0.86
STOCKS US: S&P 500 - 7405.73+0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 65416.63+2.17 TOPIX - 3896.11+1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 24565.90-0.37 SSEC - 4010.03+1.28
STOCKS EUR:  FTSE100 - 10373.20+0.05 CAC40 - 8199.29-0.23
STOCKS EUR:  DAX - 24616.22-0.58
09/06/2026  CBA:  USD - 368.45-0.08 GBP - 493.61+1.95
09/06/2026  CBA:  EURO - 426.15+1.42
09/06/2026  CBA:  GOLD - 51182-539 SILVER - 795.16-65.69
2026-ի հունիսի 1-ից Ռուսաստանում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ
20/05/2026 12:00
Կիսվել

2026-ի հունիսի 1-ից Ռուսաստանում գործելու է ապրանքների մատակարարման հաստատման նոր համակարգ

Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին, մասնավորապես, արտահանում իրականացնողներին իրազեկում է Ռուսաստանի Դաշնությունում 2026 թվականի հունիսի 1-ից գործող նոր կարգավորումների՝ ՍՊՈՏ համակարգի գործարկման մասին։

  1. Ի՞նչ է փոխվում ՀՀ արտահանողների համար

2026 թվականի հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում լիարժեք գործելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (СПОТ-Система подтверждения ожидания поставки товаров)։ Համակարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունից, ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների շրջանառությանը։

Թեև ՍՊՈՏ-ի շրջանակում պարտականությունները պաշտոնապես կրում է ռուսաստանյան ներմուծողը (հայտատուն), համակարգը ուղղակիորեն առնչվելու է նաև ՀՀ-ից ՌԴ ապրանքներ արտահանողների վրա, քանի որ առանց ՌԴ-ում ձևավորված մատակարարման ակնկալման փաստաթղթի հիման վրա ձևավորված QR-կոդի՝ ապրանքը ֆիզիկապես չի կարող ներկրվել ՌԴ տարածք։

  1. Համակարգի մասնակիցները

ՍՊՈՏ համակարգում առանձնացվում են մասնակիցների հետևյալ խմբերը՝

Հայտատուներ (заявители) — ՌԴ-ի սուբյեկտներն են, ովքեր նախապես ձևավորում և ներկայացնում են փաստաթուղթ (ДОПП-ը)։ Դրանք ըստ էության ռուսաստանյան գործընկեր կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն են, որոնք ԵԱՏՄ այլ երկրներից (այդ թվում` ՀՀ-ից) ապրանք են ներմուծում ՌԴ,

Փոխադրողներ (перевозчики) — այն, որոնք իրականացնում են ապրանքի փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրներից դեպի ՌԴ։ ՀՀ արտահանողները (փոխադրողները) նույնպես ընդգրկվում են այս կատեգորիայի մեջ։

ՌԴ-ի հարկային մարմինը հանդես է գալու որպես ՍՊՈՏ-ի օպերատոր, իսկ ՌԴ-ի մաքսային մարմինը՝ որպես վերահսկող մարմին։

  1. Ո՞ր ապրանքների վրա է տարածվում ՍՊՈՏը

Համակարգը կիրառվում է ԵԱՏՄ անդամ պետություններից Ռուսաստան ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքների նկատմամբ։ ՌԴ Կառավարությունը հետագայում կարող է ընդլայնել կարգի կիրառությունը այլ տեսակի տրանսպորտով փոխադրումների վրա։ ՍՊՈՏ-ը չի տարածվում հետևյալ կատեգորիաների վրա՝

  • կանխիկ դրամի,
  • նավթի,
  • էլեկտրաէներգիայի,
  • ֆիզիկական անձանց անձնական օգտագործման ապրանքների։
  1. Ինչպե՞ս է գործելու համակարգը

Որպես ընդհանուր կանոն՝ հայտատուն (ռուսաստանյան գործընկերը) պարտավոր է՝

  1. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ձևավորել ДОПП — էլեկտրոնային փաստաթուղթ, որը հաստատում է ապրանքն ընդունելու մտադրությունը։
  2. Ապրանքների ներմուծումից ոչ ուշ քան 2 օրացուցային օր առաջ ռուբլով անկանխիկ եղանակով կատարել ապահովման վճար, որի չափը պետք է լինի ոչ պակաս, քան ենթակա վճարման անուղղակի հարկերի գումարը։
  3. Ստանալ ДОПП-ին վերագրվող տեսանելի հղումը (QR-կոդ) և այն ուղարկել մատակարարին կամ փոխադրողին (ՀՀ-ի դեպքում` ՀՀ արտահանողին կամ բեռնափոխադրողին) ։
  4. Եթե մեկ առաքման ընթացքում ДОПП-ում նշված ապրանքների ամբողջ ծավալը չի ներմուծվել, ապա այս դեպքում ՌԴ կոնտրագենտը պետք է մնացորդային ապրանքաքանակի համար նոր ДОПП ներկայացնի ու նաև նոր QR կոդ փոխանցի արտահանողին/փոխադրողին։
  1. Գործնական խորհուրդներ ՀՀ արտահանողներին

Թեև ДОПП-ը ձևավորելու և ապահովման վճարը կատարելու պարտականությունը կրում է ՌԴ ներմուծողը, այնուամենայնիվ ՀՀ արտահանողի համար կան մի շարք գործնական նկատառումներ, որոնք պետք է հաշվի առնել նոր կարգին հարմարվելու համար։

Առաքման ժամանակացույցի վերանայում. Հաշվի առնելով, որ ДОПП-ը պետք է ձևավորվի ներմուծումից առնվազն 2 օր առաջ, առաքման պլանավորումը պետք է լինի ավելի կանխատեսելի։ Շտապ առաքումները կարող են խնդրահարույց դառնալ։ Խորհուրդ է տրվում մինչ 2026 թվականի հունիսի 1-ը՝ քննարկել նոր կարգը ռուսաստանյան գործընկերների(գնորդների) հետ:

Ռուսաստանյան գործընկերոջ հետ տեղեկատվության փոխանակում. Արտահանողը պետք է ժամանակին և ճշգրիտ տրամադրի ապրանքի վերաբերյալ բոլոր տվյալները (ապրանքի անվանում, քանակ, արժեք, և այլն), որպեսզի ՌԴ ներմուծողը կարողանա ճիշտ ձևավորել ДОПП-ը։

QR-կոդի ստացում մինչ ՌԴ սահման հասնելը. Փոխադրողը պետք է ունենա QR-կոդը մինչ ՌԴ սահման մոտենալը, ուստի արտահանողը պարտավոր է ստանալ այն ներմուծողից և փոխանցել փոխադրողին։ Առանց QR-կոդի ապրանքի փոխադրումը ՌԴ տարածք հնարավոր չի լինի։

Փոխադրողի հետ հարաբերությունների կարգավորում. Փոխադրման պայմանագրերում նպատակահարմար է լրացնել կետեր, որոնք կկարգավորեն կողմերի պատասխանատվությունը՝ ДОПП-ի բացակայության կամ սխալ տվյալների դեպքում առաջացող կորուստների համար։

09/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.45
-0.08
Եվրո (EUR)
426.15
+1.42
Ռուբլի (RUR)
5.1181
+0.0966
Լարի (GEL)
138.68
+0.17
51182
-539
Արծաթ
795.16
-65.69