Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ExIm տեղեկատվական հարթակ՝ ԱՏԳ մասնակիցների համար
21/05/2026 13:04
Կիսվել

ExIm տեղեկատվական հարթակ՝ ԱՏԳ մասնակիցների համար

ExIm տեղեկատվական հարթակը նախատեսված է արտաքին տնտեսական գործունեությամբ (ԱՏԳ) զբաղվող անձանց համար՝ ներմուծողների, արտահանողների, տարանցիկ փոխադրումներ իրականացնողների, ինչպես նաև ձեռնարկատիրական կամ անձնական նպատակներով գործարքներ իրականացնող քաղաքացիների համար։

Թվային հարթակը վերջերս է գործարկել Պետական եկամուտների կոմիտեն՝ Գերմանիայի կառավարության աջակցությամբ ու Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) միջոցով։ Այստեղ հավաքված են մաքսային ընթացակարգերին վերաբերող անհրաժեշտ տվյալները՝ օրենսդրությունից ու պահանջվող փաստաթղթերից մինչև ժամկետներ, հնարավոր սահմանափակումներ և գործընթացում ներգրավված այլ մարմինների մասին տեղեկություններ։ Բացի այդ, կարելի է ծանոթանալ նաև ապրանքների հայտարարագրման առանձնահատկություններին, սակագնային և ոչ սակագնային կարգավորումներին, վճարների դրույքաչափերին ու վճարման եղանակներին, գանձապետական հաշիվներին և այլն։

ExIm-ը եռալեզու է, և հարթակից օգտվելը բավականին հեշտ է, նույնիսկ  օգտանուն կամ գաղտնաբառ մտապահելու կարիք չկա․ կարելի  է մուտք գործել ինչպես ՊԵԿ պաշտոնական կայքէջից, այնպես էլ անմիջապես exim.src.am հարթակից։  Տեղեկատվությունն այստեղ դասակարգված է ըստ գործընթացների և ունի փնտրման ճկուն մեխանիզմ։ Բավական է մուտքագրել հետաքրքրող ապրանքի անվանումը, ընտրել նպատակը և համապատասխան երկիրը, որից հետո  համակարգն ինքնաշխատ տրամադրում է տվյալ գործարքին վերաբերող ամբողջական տեղեկատվությունը։ ExIm-ում հասանելի են նաև հատուկ հաշվիչներ, որոնց միջոցով հնարավոր է նախապես հաշվարկել ապրանքների կամ ավտոմեքենաների ներմուծման համար անհրաժեշտ վճարները և գնահատել սպասվող ծախսերը։ Համակարգը, միաժամանակ, ցուցադրում է Կենտրոնական բանկի օրվա փոխարժեքները։ Հարթակում հավաքված են նաև մաքսային գործընթացներին վերաբերող  ուղեցույցներ, տեսահոլովակներ, պարզաբանումներ ու օգտակար հղումներ։ Այստեղ կարելի է գտնել նույնիսկ բողոքարկման ընթացակարգի մասին տեղեկատվություն։

Պատասխանատուները հիշեցնում են՝ հարթակի տվյալները բացառապես իրազեկող են և մաքսային հարցերում պետք է առաջնորդվել  պաշտոնական հրապարակումներով։ Իսկ, եթե օգտվողներն անճշտություններ կամ բացթողումներ նկատեն, կարող են այդ մասին տեղեկացնել  [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45