Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
ՊԵԿ. ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր են արձանագրվել
21/05/2026 17:25
Կիսվել

ՊԵԿ. ՀԴՄ կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և անկանխիկ գործառնությունների խախտման դեպքեր են արձանագրվել

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ շարունակվում են հսկողական աշխատանքները՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառման կանոնների, վարձու աշխատողի չձևակերպման և «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման դեպքերի բացահայտումների ուղղությամբ։ Կարևոր է հիշել, որ հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառումը պարտադիր է ապրանք վաճառելիս, ծառայություն մատուցելիս կամ աշխատանք կատարելիս կանխիկ դրամով կամ վճարային քարտերի միջոցով վճարում ընդունելու դեպքում, իսկ վարձու աշխատողին աշխատանքի ընդունելիս հարկ վճարողը պարտավոր է ապահովել այդ մասին անհատական իրավական ակտի ընդունումը կամ գրավոր պայմանագրի կնքումը, նոր աշխատողի համար՝ սահմանված ժամկետում գրանցման հայտի ներկայացումը հարկային մարմին, կամավոր աշխատողի դեպքում՝ պայմանագրի կնքումը: Հսկիչ դրամարկղային մեքենաներ կիրառելու պարտավորություն ունեցող հարկ վճարողները, «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն, պարտադիր պետք է ապահովեն վճարային քարտերի միջոցով անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն և հետևողական լինեն օրենքի պահանջների կատարման նկատմամբ։ Իրավախախտումների կանխարգելումը, բացահայտումը և օրենքի պահանջների նկատմամբ հսկողությունը կարևոր են յուրաքանչյուր քաղաքացու, աշխատողի, ինչպես նաև օրենքի դաշտում գործող բիզնեսի համար։

Ներկայացվում են ՊԵԿ հարկ վճարողների ընթացիկ հսկողության հարկային տեսչություն-վարչության  կողմից 2026 թվականի ապրիլ ամսվա ընթացքում իրականացված և ավարտված հսկողական աշխատանքների արդյունքները․

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 448 դեպք, իսկ տուգանքի չափը կազմել է շուրջ  143․1 մլն դրամ։ ՀԴՄ կիրառման կանոնների խախտման դեպքերն արձանագրվել են հիմնականում հետևյալ ոլորտներում․

  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում՝ 82 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 17․8 մլն դրամ,
  • հանրային սննդի ոլորտում՝ 48 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 14.2 մլն դրամ,
  • մթերային խանութներում՝ 42 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 13.4 մլն դրամ,
  • մրգի և բանջարեղենի առևտրի ոլորտում՝ 32 խախտում, տուգանքի չափը՝ 7.5 մլն դրամ,
  • հացի կամ հացաբուլկեղենի արտադրության ոլորտում՝ 31 խախտում, տուգանքի չափը՝ 8․6 մլն դրամ,
  • հագուստի, կոշիկի  և գործվածքների առևտրի ոլորտում՝ 29 խախտում, տուգանքի չափը՝ 7 մլն դրամ,
  • մսամթերքի առևտրի ոլորտում՝ 25 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 8.3 մլն դրամ,
  • ավտոպահեստամասերի առևտրի ոլորտում՝ 19 խախտում, տուգանքի չափը՝ 4.3 մլն դրամ,
  • հեղուկ և կոշտ վառելիքի առևտրի ոլորտում՝ 17 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 21.1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում՝ 123 խախտման դեպք, տուգանքի չափը՝ շուրջ 40.9 մլն դրամ։

Հարկ վճարողների մոտ արձանագրվել է նաև  վարձու աշխատողի չձևակերպման 57 դեպք, չձևակերպված վարձու աշխատողների թիվը կազմել է  126, իսկ տուգանքի չափը՝ 31.5 մլն դրամ։ Վարձու աշխատողի չձևակերպման դեպքերն արձանագրվել են մասնավորապես․

  • մթերային խանութի ոլորտում՝ 9 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 16, տուգանքի չափը՝ 4 մլն դրամ,
  • շինարարության ոլորտում՝ 7 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 18, տուգանքի չափը՝ 4.5 մլն դրամ,
  • այլ ոլորտներում, ընդհանուր առմամբ՝ 41 խախտում, չձևակերպված վարձու աշխատողների թիվը՝ 92, տուգանքի չափը՝ 23 մլն դրամ։

«Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքի պահանջների խախտման մասով  հարկ վճարողների մոտ արձանագրվել է  27 դեպք: Արդյունքում, հարկ վճարողներին ընդհանուր առմամբ առաջադրվել է շուրջ 9 մլն դրամի չափով տուգանք: Խախտումներն արձանագրվել են հետևյալ ոլորտներում․

  • կահույքի առևտրի ոլորտում՝ 4 խախտում, տուգանքի չափը՝ 1.8 մլն դրամ,
  • ծաղիկների և բույսերի առևտրի ոլորտում ՝ 3 խախտում, տուգանքի չափը՝ շուրջ 1 մլն դրամ,
  • այլ ոլորտներում՝ 20 խախտում, տուգանքի չափը՝ 6.2 մլն դրամ։

Միաժամանակ, Կոմիտեն հայտնում է, որ ներկայացված տեղեկատվությունում հաշվի չեն առնվել ստուգման ակտերի վարչական կամ դատական կարգով հնարավոր վիճարկման արդյունքները:

ՊԵԿ-ը հորդորում է հարկ վճարողներին դրսևորել հարկային կարգապահություն և հետևել օրենքի պահանջներին՝ նպաստելով կայուն և վստահելի բիզնես միջավայրի ապահովմանը։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45