Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
SoftBank-ի բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել OpenAI-ի IPO-ի սպասումների ֆոնին
25/05/2026 18:08
Կիսվել

SoftBank-ի բաժնետոմսերը ռեկորդային աճ են գրանցել OpenAI-ի IPO-ի սպասումների ֆոնին

OpenAI-ի հնարավոր IPO-ի սպասումները SoftBank-ի բաժնետոմսերը հասցրել են պատմական առավելագույնի։ Շուկաները մեծ ոգևորությամբ են արձագանքում երկար սպասված տեղաբաշխման հեռանկարին, իսկ SoftBank-ի դուստր ընկերությունը՝ SB Energy-ն, նույնպես պատրաստվում է ԱՄՆ-ում դուրս գալ բորսա։

Երկուշաբթի առևտրի արդյունքներով SoftBank-ի բաժնետոմսերը թանկացել են 4,63%-ով՝ հասնելով 7,07 իենի։ Օրվա ընթացքում գինը բարձրացել է մինչև պատմական առավելագույն՝ 7,275 իեն։ Ընկերության շուկայական կապիտալիզացիան այժմ կազմում է 40,29 տրլն իեն կամ 253,3 մլրդ դոլար։

Նախորդ երկու առևտրային օրերին SoftBank-ի բաժնետոմսերը նույնպես կտրուկ աճել էին․ հինգշաբթի՝ 19,85%-ով, ուրբաթ՝ 11,89%-ով։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ աճը հաջորդել է այն հաղորդումներին, որ արհեստական բանականության ոլորտում գործող OpenAI-ը պատրաստվում է IPO-ի։

Wall Street Journal-ի աղբյուրների համաձայն՝ OpenAI-ը կարող է առաջնային հրապարակային առաջարկ անցկացնել առաջիկա օրերին կամ շաբաթներին՝ Goldman Sachs-ի և Morgan Stanley-ի աջակցությամբ։

Tokai Tokyo Intelligence Laboratory-ի ավագ վերլուծաբան Տակասի Նակագավայի խոսքով՝ շուկան «անսովոր ոգևորությամբ» է ընդունում OpenAI-ի երկար սպասված IPO-ի հնարավոր մոտեցումը։ Նրա գնահատմամբ՝ այդ քայլը կարող է ամրապնդել վստահությունը արհեստական բանականության ոլորտի նկատմամբ, քանի որ SoftBank-ի ներդրումային պորտֆելը մեծապես կենտրոնացած է AI ստարտափների վրա։

«Ներկայում բաժնետոմսերի դինամիկան հիմնականում հիմնված է սպասումների վրա։ Ես կցանկանայի տեսնել, թե ինչպես կկայունանա OpenAI-ի շուկայական կապիտալիզացիան», — ասել է Նակագավան։

Bloomberg-ը նաև նշում է, որ SoftBank-ի էներգետիկ ենթակառուցվածքների ստորաբաժանումը՝ SB Energy-ն, ավելի վաղ հայտնել էր ԱՄՆ-ում IPO-ի համար գաղտնի հայտ ներկայացնելու ծրագրերի մասին։ Վերջին մեկ տարվա ընթացքում ստորաբաժանումը ներգրավել է ավելի քան 1,8 մլրդ դոլար SoftBank-ից, OpenAI-ից և Ares Management-ից։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41