Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Առևտուրը զսպում է տնտեսական ակտիվության աճը, արտահանման և ներմուծման անկայուն պատկերը խորացնում է ռիսկերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
27/05/2026 13:10
Կիսվել

Առևտուրը զսպում է տնտեսական ակտիվության աճը, արտահանման և ներմուծման անկայուն պատկերը խորացնում է ռիսկերը. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին։

Այսպես.

  • 2026թ. հունվար-ապրիլ ամիսներին տնտեսական ակտիվությունը շարունակել է պահպանվել համեմատաբար բարձր մակարդակում, սակայն աճի կառուցվածքում նկատվում են դանդաղման ազդակներ։ Ապրիլին տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է շուրջ 7.1%՝ մարտի համեմատ որոշակի արագանալով, սակայն կուտակային աճը նվազել է մինչև 6.9%՝ հունվար-մարտի 7.1%-ի դիմաց։ Աճի հիմնական շարժիչներն են արդյունաբերությունը և ծառայությունները, իսկ առևտրի թույլ դինամիկան շարունակում է սահմանափակել տնտեսական ակտիվության ավելի արագ աճը։ Սա վկայում է, որ տնտեսական ակտիվության բարձր աճը պահպանվում է, սակայն դրա կառուցվածքը դարձել է ավելի անհավասարակշիռ։
  • Արդյունաբերության աճն ապրիլին որոշակիորեն վերականգնվել է, սակայն ոլորտի դինամիկան շարունակում է մնալ անկայուն։ Ապրիլին արդյունաբերության թողարկման աճը կազմել է 11.7%, ինչի արդյունքում հունվար-ապրիլ ամիսների կուտակային աճը կազմել է 13.0%՝ պահպանվելով հունվար-մարտի 13.4% մակարդակին մոտ։ Միևնույն ժամանակ, ոլորտի աճը շարունակում է զգալիորեն պայմանավորված լինել առանձին ենթաոլորտների և կարճաժամկետ գործոնների ազդեցությամբ, այդ թվում՝ հանքարդյունաբերության և հիմնական մետաղների արտադրության բարձր աճերով։ Վերջինիս բարձր աճը մեծապես պայմանավորված է վերաարտահանման հետ կապված գործոններով և կարող է դադարել կամ կտրուկ նվազել ցանկացած պահի:
  • Արտաքին առևտրի դինամիկան ապրիլին կրկին վատթարացել է՝ հաստատելով նախորդ ամիսներին արձանագրված աճերի անկայուն բնույթը։ Արտահանման ծավալներն ապրիլին նվազել են 25.9%-ով, ինչի հետևանքով հունվար-ապրիլ ամիսների կուտակային ցուցանիշը դարձել է բացասական՝ կազմելով -3.3%՝ հունվար-մարտի 6.4% աճի դիմաց։ Ներմուծման աճը նույնպես թուլացել է: Ապրիլին ներմուծումը նվազել է 5.8%-ով, իսկ կուտակային աճը դանդաղել է մինչև 2.5%։ Սա վկայում է, որ արտաքին առևտրի նախորդ ամիսների վերականգնումը կայուն բնույթ չի ունեցել և շարունակում է առավելապես կախված մնալ առանձին ապրանքախմբերի ու վերաարտահանման հետ կապված գործոններից։
  • Գնաճային միջավայրը դարձել է ավելի մտահոգիչ, քանի որ գնաճի արագացումն ապրիլին շարունակվել է։ 2026թ. ապրիլին 12-ամսյա գնաճը հասել է 5.3%-ի՝ մարտի 4.5%-ի դիմաց։ Գնաճի արագացումը հիմնականում պայմանավորված է սննդամթերքի և տրանսպորտային ծառայությունների գների աճով։ Այս պայմաններում, չնայած գնաճային ճնշումների ուժեղացմանը, Կենտրոնական բանկը մայիսի սկզբին պահպանել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6.5% մակարդակում, ինչը ցույց է տալիս, որ դրամավարկային քաղաքականության դիրքը դեռևս չի խստացվել։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների աճը պահպանվել է, սակայն ծախսերի կառուցվածքը շարունակում է մտահոգիչ մնալ՝ հատկապես կապիտալ ծախսերի կրճատման պատճառով։ 2026թ. հունվար-ապրիլին պետական բյուջեի ընդհանուր եկամուտներն աճել են 13.7%-ով, իսկ հարկային եկամուտները՝ 14.4%-ով։ Միևնույն ժամանակ, ընդհանուր ծախսերի 7.6% աճը ձևավորվել է հիմնականում ընթացիկ ծախսերի 14.7% աճի հաշվին, մինչդեռ կապիտալ ծախսերը նվազել են 41.3%-ով։ Սա նշանակում է, որ բյուջեի ծախսային քաղաքականության մեջ շարունակում է գերակշռել ընթացիկ ծախսերի ընդլայնումը, իսկ կապիտալ ծախսերը լիարժեք չեն կատարում տնտեսական աճի որակն ու երկարաժամկետ ներուժը բարձրացնելու իրենց դերը։
  • Շինարարության ոլորտում բարձր աճի տեմպերը և վարկավորման բարձր աճերը շարունակում են աջակցել ներքին պահանջարկին, սակայն միաժամանակ կարող են մեծացնել մակրոտնտեսական ռիսկերը։ Շինարարության կուտակային աճը հունվար-ապրիլին հասել է 22.9%-ի, իսկ շինարարության ոլորտին տրամադրվող վարկերի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23.6%-ով (168.3 մլրդ դրամով): Շինարարության ոլորտում գրանցված բարձր աճի և շինարարությանն ուղղվող վարկավորման ընդլայնման համադրությունը պահանջում է լրացուցիչ ուշադրություն՝ հատկապես անշարժ գույքի շուկայի պահանջարկի և գների հետագա դինամիկայի շուրջ հնարավոր ռիսկերի տեսանկյունից:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է այստեղ։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12