Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 412.00+0.00 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 87.21-11.64 WTI - 81.55-8.69
COMEX:  GOLD - 4074.50-0.81 SILVER - 58.47-0.32
COMEX:  PLATINUM - 1613.60-2.27
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.74-0.06 EUR/GBP - 1.1376+0.08
FOREX:  EUR/USD - 1.1376+0.08 GBP/USD - 1.3301-0.14
STOCKS RUS:  RTSI - 895.16+2.39
STOCKS US: DOW JONES - 52210.08+0.51 NASDAQ - 24932.08-0.18
STOCKS US: S&P 500 - 7413.18+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 62364.92-3.95 TOPIX - 3963.59-2.52
STOCKS CHINA:  HANG SENG - 25310.85+0.41 SSEC - 3813.31-1.16
STOCKS EUR:  FTSE100 - 10781.75+0.42 CAC40 - 8406.06+0.40
STOCKS EUR:  DAX - 25361.03+1.04
28/07/2026  CBA:  USD - 366.54-0.18 GBP - 486.77-1.74
28/07/2026  CBA:  EURO - 416.39-1.52
28/07/2026  CBA:  GOLD - 48022+67 SILVER - 695.7+8.03
Ամերիաբանկը ներկայացրել է մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները
28/07/2026 20:04
Կիսվել

Ամերիաբանկը ներկայացրել է մանրածախ բանկինգի 2026թ. I կիսամյակի արդյունքները

Հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում Ամերիաբանկի մանրածախ բանկինգի գծով տնօրեն Արման Բարսեղյանը ներկայացրել է մանրածախ բանկինգի ոլորտում 2026թ. I կիսամյակի, ինչպես նաև վերջին տարիներին գրանցած արդյունքները, հիմնական ձեռքբերումները, զարգացման առաջնահերթությունները, առաջիկա ծրագրերը։

Բարսեղյանը նշել է, որ Ամերիաբանկի հաճախորդների թիվը հատել է 900 հազարի շեմը: Ընդգծենք, որ Ամերիաբանկի հաճախորդների բազայի միջին աճի տեմպը վերջին 5 տարվա ընթացքում կազմել է 23.41%, իսկ վերջին երկու տարում հաճախորդների բազան կրկնապատկվել է:

Հաճախորդների բազայի ընդլայնմանը զուգահեռ` առաջանցիկ տեմպով աճել է նաև հաճախորդների թվային ակտիվությունը, մասնավորապես, վերջին 5 տարում թվային տիրույթում ամսական ակտիվ օգտատերերի աճի միջին տեմպը կազմել է 55.81%:

30.06.2026թ. դրությամբ Ամերիաբանկի  մանրածախ բանկինգի գծով ավանդների պորտֆելը գերազանցել է 1 տրիլիոն 30 մլրդ ՀՀ դրամը: Ընդ որում, ժամկետային ավանդների պորտֆելը տարեսկզբից աճել է 19%-ով` կազմելով 423 մլրդ դրամ, իսկ ցպահանջ ավանդների պորտֆելն աճել է 18%-ով` հասնելով 446 մլրդ դրամի (30.06.2026թ. դրությամբ)։

Ամերիաբանկի մանրածախ վարկային պորտֆելը տարեսկզբից ավելացել է ավելի քան 10%-ով և 30.06.2026թ. դրությամբ գերազանցել 800 մլրդ դրամը, այդ թվում 12%-ով աճել է հիփոթեքային վարկերի պորտֆելը` գերազանցելով 400 մլրդ դրամը:

2026թ. հունիսի 30-ի դրությամբ Ամերիաբանկի պարտատոմսերի պորտֆելը կազմել է  160 մլրդ դրամ։ Հատկանշական է, այս տարի Ամերիաբանկն ամբողջությամբ տեղաբաշխել է իր կողմից առաջին անգամ թողարկված 100 մլն ԱՄՆ դոլար ծավալով անժամկետ պարտատոմսերը՝ ամրապնդելով Բանկի կապիտալի դիրքը և ֆինանսավորման աղբյուրների դիվերսիֆիկացիան։

Բարսեղյանը ներկայացրել է MyAmeria հավելվածի նոր հնարավորությունները, ինչպես նաև MyHome, MyCar, MyInvest և MyBusiness հարթակները, առաջիկա ծրագրերը, թվայնացման և արհեստական բանականության օգտագործման ուղղությամբ բանկի կողմից իրականացվող նախաձեռնությունները:

Թվային հարթակների զարգացմանն ու կատարելագործմանը զուգահեռ` Ամերիաբանկը նաև մեծ ուշադրություն է դարձնում մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը` հաճախորդներին հենց իրենց համայնքներում մոտ լինելու նպատակով: Մասնավորապես, այս տարի արդեն իսկ բացվել են Ամերիայի առաջին մասնաճյուղերն Արարատի մարզում և Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում, իսկ մինչև տարեվերջ սպասվում է ևս երկու մասնաճյուղի բացում, այս անգամ հատուկ Բանկի Premium և Partner կարգավիճակ ունեցող հաճախորդների համար:

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։  Ամերիաբանկը, որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

28/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.54
-0.18
Եվրո (EUR)
416.39
-1.52
Ռուբլի (RUR)
4.661
-0.0442
Լարի (GEL)
139.6
+0.02
48022
+67
Արծաթ
695.7
+8.03