
Կայացել է ԿԲ խորհրդի նիստ
Այսօր՝ նոյեմբերի 26-ին, տեղի է ունեցել Կենտրոնական բանկի խորհրդի նիստ: Այն վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:
ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից հայտնում են, որ նիստում խորհուրդը հաստատել է ՀՀ ԿԲ կողմից դրամավարկային քաղաքականության գործիքների տոկոսադրույքների սահմանման օրացույցը և առևտրային բանկերի համար սահմանվող պարտադիր պահուստավորման օրացույցը:
Խորհուրդը վերաձևակերպել է նաև «ՈՍԿԵ ՎՏԱԿ» ՍՊԸ-ի, «Միկրո Կապիտալ» ՍՊԸ-ի և «ՊԱՆՏԵՐԱ ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները:
«ՖԵԼԻՔՍ-ՍԱՐԳ» ՍՊԸ-ին տրամադրվել է արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիա: