Պաշտոնական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ
03/04/2009 16:24
Կիսվել

ՔՆՆԱՐԿՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆ-ԻՐԱՆ ԵՐԿԱԹԳԾԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՀԱՐՑԸ

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ճանապարհների եւ հաղորդակցության նախարար Համիդ Բեհբահանիին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Ողջունելով հյուրերին, վարչապետը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Իրանի հետ պատմական խոր արմատներ ունեցող բարեկամական հարաբերությունների հետագա զարգացումը, բարեկամություն, որը մեկ ագամ չէ, որ ապացուցվել է հատկապես դժվարին ժամանակներում։ Այսօր եւս, ըստ Տիգրան Սարգսյանի, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը առիթ է ավելի խորացնելու եւ ամրապնդելու երկկողմ հարաբերությունները, որը կուժեղացնի թե՛ Հայաստանի եւ թե՛ Իրանի դիմադրողականությունը ճգնաժամի բացասական ազդեցությունների հանդեպ։
Այդ համատեքստում կարեւորելով ՀՀ նախագահի առաջիկա պաշտոնական այցը Իրան, վարչապետը համոզմունք է հայտնել, որ այն նոր խթան կհանդիսանա հայ-իրանական հարաբերությունների հետագա զարգացմանը, կնպաստի, որպեսզի երկու երկրների միջեւ տարբեր ոլորտներում նախատեսվող ծրագրերն ավելի մեծ թափով իրականացվեն։
Նախարար Համիդ Բեհբահանին եւս ընդգծել է, որ Հայաստանն Իրանի համար կարեւոր բարեկամ երկիր է, որի հետ համագործակցությունը հատկապես էներգետիկայի, տրանսպորտի եւ տնտեսության այլ բնագավառներում իր երկրի արտաքին տնտեսական հարաբերությունների առաջնահերթություններից է։ Մասնավորապես, տրանսպորտի ոլորտում նախատեսվող երկկողմ ծրագրերի թվում Իրանի ճանապարհների եւ հաղորդակցության նախարարը կարեւորել է Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման նախագիծը։ Նա նշել է, որ այցի ընթացքում գործնական հանդիպումներ է ունեցել ՀՀ էներգետիկայի, տրանսպորտի եւ կապի նախարարների հետ, որի արդյունքում հիշյալ նախագծի գործնական նախապատրաստման համար արդեն իսկ ստեղծվել է աշխատանքային խումբ։ Ըստ Համիդ Բեհբահանիի, աշխատանքները կարող են իրականացվել 3 փուլով` երկաթուղու կառուցման նախագծի տեխնիկատնտեսական հիմնավորման ուսումնասիրություն, ֆինանսավորման աղբյուրների հստակեցում, ամենաօպտիմալ ուղղության ընտրություն եւ շինարարության իրականացում։ Նա ընդգծել է, որ Իրանը պատրաստակամ է այդ 3 փուլերում էլ հնարավորինս օժանդակել Հայաստանին` սեղմ ժամկետներում կյանքի կոչելու կարեւոր այդ նախագիծը։ «Հայաստանի հարավային ճանապարհն այսօր առավել քան հուսալի է, եւ մենք ձգտելու ենք ամեն ինչ անել, որ կապը, երթեւեկությունը մեր երկու երկրների միջեւ հնարավորինս դյուրացվի», – ասել է նախարարը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը եւս ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ ուղիղ կապով երկաթգծի կառուցմամբ, որի բացակայությունը թույլ չի տալիս լիովին օգտագործել երկու կողմերի ունեցած ողջ ներուժը։ Ըստ վարչապետի, Հայաստան-Իրան երկաթգծի գործարկմամբ մեր երկրի ապրանքաշրջանառության ոլորտում իրավիճակն էապես կփոխվի, բազմաթիվ ձեռնարկություններ կսկսեն աշխատել, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ այլ բնագավառներում կան նախագծեր, որոնց իրագործումը կնպաստի երկու երկրների տնտեսական համագործակցության զարգացմանը։

AMP
13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98