Տնտեսական

USD BUY - 375.00-0.50 USD SELL - 378.00-0.50
EUR BUY - 432.00+2.00 EUR SELL - 436.00+1.00
OIL:  BRENT - 106.73+1.39 WTI - 104.70+1.72
COMEX:  GOLD - 4688.30+0.26 SILVER - 73.14-1.47
COMEX:  PLATINUM - 1926.60-1.38
LME:  ALUMINIUM - 3296.00+0.81 COPPER - 12195.00+0.40
LME:  NICKEL - 17186.00-0.39 TIN - 45788.00+3.77
LME:  LEAD - 1896.50+0.26 ZINC - 3115.00+1.09
FOREX:  USD/JPY - 159.34+0.39 EUR/GBP - 1.1547-0.13
FOREX:  EUR/USD - 1.1547-0.13 GBP/USD - 1.3243+0.05
STOCKS RUS:  RTSI - 1076.44-0.81
STOCKS US: DOW JONES - 46565.74+0.48 NASDAQ - 21840.95+1.16
STOCKS US: S&P 500 - 6575.32+0.72
STOCKS JAPAN:  NIKKEI - 53739.68+5.24 TOPIX - 3670.90+4.95
STOCKS CHINA:  HANG SENG - 25294.03+2.04 SSEC - 3948.55+1.46
STOCKS EUR:  FTSE100 - 10364.79+1.85 CAC40 - 7981.27+2.10
STOCKS EUR:  DAX - 23298.89+2.73
01/04/2026  CBA:  USD - 377.23+0.07 GBP - 501.72+3.87
01/04/2026  CBA:  EURO - 437.55+5.36
01/04/2026  CBA:  GOLD - 55891+971 SILVER - 881.54+23.63
Մեկ շաբաթում «բնապահպանական» պատժամիջոցների հաշվին պետբյուջե է մուտքագրվել 472.0 հազար ՀՀ դրամ
28/11/2013 11:16
Կիսվել

Մեկ շաբաթում «բնապահպանական» պատժամիջոցների հաշվին պետբյուջե է մուտքագրվել 472.0 հազար ՀՀ դրամ

ՀՀ բնապահպանության նախարարությունն ընթացիկ տարվա նոյեմբերի 18-ից 25-ը ընկած ժամանակահատվածում իրականացրել է շրջայցեր, որոնց, ինչպես նաև նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 600.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկել 139.25 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Նախարարության վարույթին հանձնված բուսական աշխարհի պահպանության ոլորտին առնչվող գործերի քննության արդյունքում երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 100.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 61.25 հազար ՀՀ դրամի ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Լոռու  տարածքային ստորաբաժանման աշխատակիցների արձանագրած խախտման համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ հաշվարկվել է 18.0 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների շրջայցերի ընթացքում հայտնաբերված փայտանյութի ապօրինի տեղափոխման համար երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի երկու որոշում և հաշվարկվել է 60.0 հազար ՀՀ դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Տավուշի տարածքային ստորաբաժանման վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում  երկու ֆիզիկական անձանց նկատմամբ կայացվել է 200.0 հազար ՀՀ դրամ ընդհանուր գումարի  վարչական տուգանքի երկու որոշում:

Շիրակի տարածքային ստորաբաժանման աշխատակիցների  շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ գումարի  վարչական տուգանքի  որոշում: Առգրավվել է  երեք հատ խեցգետնաորսիչ, իսկ առգրավված 3կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Գեղարքունիքի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Գավառի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերված ապօրինի որսի  համար մեկ ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0 հազար ՀՀ դրամ  գումարի վարչական տուգանքի որոշում: Առգրավված 9.5 կգ. խեցգետինը կենդանի վիճակում բաց է թողնվել Սևանա լիճ:

Վայոց ձորի տարածքային ստորաբաժանման և ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնի աշխատակիցների իրականացրած համատեղ շրջայցերի ընթացքում հայտնաբերվել է բեզոարյան այծի ապօրինի որսի դեպք, ինչի վերաբերյալ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում կատարվում է հետաքննություն:

Ընդհանուր առմամբ, ՀՀ բնապահպանության նախարարությանկիրառած պատժամիջոցներից պետականբյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 472.0 հազար ՀՀ դրամի գումար:

01/04/2026
դրամ
Դոլար (USD)
377.23
+0.07
Եվրո (EUR)
437.55
+5.36
Ռուբլի (RUR)
4.6646
+0.0363
Լարի (GEL)
140.01
+0.19
55891
+971
Արծաթ
881.54
+23.63