Սոցիալական

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50+0.00
EUR BUY - 414.00-2.00 EUR SELL - 419.00-2.50
OIL:  BRENT - 105.75-2.03 WTI - 102.36-2.23
COMEX:  GOLD - 4346.30+1.55 SILVER - 64.29+1.66
COMEX:  PLATINUM - 1788.00-0.58
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 156.05+0.47 EUR/GBP - 1.1458-0.69
FOREX:  EUR/USD - 1.1458-0.69 GBP/USD - 1.3372-0.78
STOCKS RUS:  RTSI - 855.11-2.16
STOCKS US: DOW JONES - 51461.90-1.21 NASDAQ - 25978.43-0.01
STOCKS US: S&P 500 - 7551.81-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 64136.25+0.33 TOPIX - 4094.19+0.80
STOCKS CHINA:  HANG SENG - 24604.29-0.44 SSEC - 3875.60-0.41
STOCKS EUR:  FTSE100 - 10688.47+0.28 CAC40 - 8140.59+0.62
STOCKS EUR:  DAX - 25537.75+0.53
17/09/2026  CBA:  USD - 363.5+0.09 GBP - 486.54-3.01
17/09/2026  CBA:  EURO - 417.23-2.04
17/09/2026  CBA:  GOLD - 50583+387 SILVER - 756.66+18.59
Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում
22/06/2026 14:29
Կիսվել

Հաջողության պատմություն՝ Viva- «Արտիսիմո» համագործակցության արդյունքում

Փոքրիկ Ալեքսն սկսել է խոսել: Ավելին՝ մեղմվել են  մանկական ուղեղային կաթվածի (ՄՈՒԿ) հետևանքները, փոխվել է երեխայի և նրա ընտանիքի կյանքի որակը: Երեքուկես տարեկան Ալեքսը մեկ ամիս առաջ կարողանում էր արտաբերել ընդամենը երեք բառ, չուներ ուշադրության կենտրոնացում և խաղալու ցանկություն: Այժմ դրական մեծ առաջընթաց կա փոքրիկի վարքագծում, ինչպես նաև շրջապատի և երևույթների ընկալման հարցում: Տղան խոսում է, հաշվում, ճանաչում է գույները և համբերատար է դարձել ուշադրություն կենտրոնացում պահանջող խաղերի ժամանակ: Երեխայի մայրը նկատում է, որ դրական դինամիկան նպաստել է նաև ընտանիք հոգեվիճակի փոփոխությանը: Տեսանյութ

Ալեքսի հաջողության պատմությունը Viva-«Արտիսիմո» համագործակցության կարևոր ձեռքբերումներից մեկն է: «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնի մասնագետները նշում են՝ նման արդյունքի են հասել անվճար հիմքունքներով կազմակերպված` յոթամսյա ինտենսիվ աշխատանքների շնորհիվ: Վերականգնողական թերապիաների շարունակականությունն ու հետևողականությունը կարևոր են՝ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող (ԿԱՊԿՈւ) երեխաների համար: Թեման ավելի արդիական է մարզերում, որտեղ  խնդիր է  այս խմբի երեխաների վաղ հայտնաբերումը, իսկ ընտանիքներն առավել խոցելի են՝ մասնագիտական, զարգացման կենտրոններից օգտվելու՝ երբեմն անհնարինության պատճառով:

«Մենք զգալի ձեռքբերում ունենք երկու մարզի «Ոսկեփորիկներում»: Յուրաքանչնուր երեխայի հաջողություն կենտրոնի հաջողությունն է: Մեզ հետ առաջին քայլերն են անում, մեզ հետ առաջին բառերն են ասում: Այդ հաջողությունը պայմանավորված է թե´ ծնողների, ներգրավվածությամբ, թե´ մասնագետների գրագետ աշխատանքով: Այդուհանդերձ,  ամենակարևորը վերականգնողական թերապիաների չընդհատվող շարունակականությունն է: Մեծ ուրախությամբ եմ արձանագրում, որ Viva-ի աջակցությամբ՝ ունենք այդ հնարավորությունը: Կենտրոնն իրականացնում է վերականգնողական տարբեր թերապիաներ՝ ֆիզիոթերապիայից մինչև զգայական ինտեգրում և ձիաբուժություն», – ասել է «Արտիսիմո» մշակութային ՀԿ հիմնադիր Կատերինա Հորստկան:

Viva-ի աջակցությամբ, «Ոսկեփորիկ» զարգացման կենտրոնների  մասնագետները Վայոց ձորում և Գեղարքունիքում տիտանական աշխատանք են կատարում: Տարեկան կտրվածքով՝ լիարժեք սպասարկվում է 200 երեխա: Աշխատանքի մեթոդաբանությունը, հետևողական ջանքերն ու նվիրումը տալիս են ցանկալի արդյունք: Կիրառվում է ծնող-երեխա-մասնագետ շղթան ապահովող մոդելը, գիտելիքներ ստացած ծնողները տանը կիրառում են երեխայի հետ շփման՝ ճիշտ մոտեցում: Աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող Կարինայի հաջողության պատմությունը ևս այդ մոդելի կիրառման փաստերից է: Եղեգնաձորի «Ոսկեփորիկ»-ի մասնագիտական թիմին հաջողվել է զգայարանների անհավասարակշռության (դիզբալանսի) հետևանքով վարքային  և սննդակարգի խախտումներ ունեցող երեխայի մոտ անհամեմատելի արդյունք ապահովել: Կիրառվող ջանքերի նպատակը ոչ թե ժամանակավոր, այլ ամբողջ կյանքի համար արդյունք ստանալու ցանկությունն է: Աղջիկն արդեն կարողանում է խոսք, ցանկություն արտահայտել, հաճախում է դպրոց և ինտեգրվել է միջավայրին:

Ի դեպ, Եղեգնաձորի «Ոսկեփորիկն» իր տարածքով հարմարեցված է զգայական ինտեգրման ուղղությամաբ տարվող աշխատանքներին: Քսան գյուղ և մեկ քաղաք սպասարկող մասնաճյուղում վերականգնողական աշխատանքներ են իրականացնում տարբեր՝ հենաշարժողական, գենետիկ խնդիրներ ունեցող երեխաների հետ, ուշադրության կենտրոնում են նաև աուտիստիկ սիմպտոմատիկա ունեցող երեխաները:

17/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.5
+0.09
Եվրո (EUR)
417.23
-2.04
Ռուբլի (RUR)
4.3074
-0.0091
Լարի (GEL)
139.54
+0.06
50583
+387
Արծաթ
756.66
+18.59