Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով
23/06/2026 11:04
Կիսվել

Moody’s-ը վերահաստատել է IDBank-ի Ba3 վարկանիշը՝ կայուն հեռանկարով

Հեղինակավոր Moody’s Ratings միջազգային վարկանշային գործակալությունը վերահաստատել է IDBank-ի՝ ազգային արժույթով և արտարժույթով երկարաժամկետ բանկային ավանդների «Ba3» վարկանիշերը՝ կայուն հեռանկարով։ Moody’s-ի կողմից հաստատվել են նաև Բանկի վարկունակության բազային գնահատականը (BCA) և ճշգրտված BCA-ն՝ ba3, ինչպես նաև Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի վարկանիշը (CRR)՝ Ba2 և Կոնտրագենտի երկարաժամկետ և կարճաժամկետ, ազգային արժույթով և արտարժույթով ռիսկի գնահատականը (CR Assessment) `Ba2։

Moody’s-ի զեկույցի համաձայն` IDBank-ի BCA-ի և ճշգրտված BCA-ի վերահաստատումը ba3 մակարդակում արտացոլում է բանկի կապիտալի և իրացվելիության ամուր բուֆերները։ Այն նաև վկայում է Բանկի ակտիվների որակի շարունակական բարելավման և գործունեության շահութաբերության մասին։ Վերջին չորս տարիների ընթացքում IDBank-ը զգալիորեն նվազեցրել է իր խնդրահարույց վարկերի մասնաբաժինը և բարելավել է պահուստավորման ծածկույթը։ Ըստ զեկույցի՝ կապիտալի բարձր համարժեքությունը շարունակում է մնալ IDBank-ի հիմնական ուժեղ կողմերից մեկը՝ ապահովելով բուֆեր անսպասելի կորուստների դեմ։ Բանկի նյութական ընդհանուր կապիտալ (TCE)/ռիսկով կշռված ակտիվներ (RWA) ցուցանիշը 2025թ. վերջում պահպանվել է ուժեղ մակարդակում՝ 21.1%՝ չնայած վարկային պորտֆելի արագ աճին (34%) և զգալի շահաբաժինների վճարումներին։

Միջազգային գործակալության կանխատեսումների համաձայն՝ IDBank-ն առաջիկա 12-18 ամիսներին կպահպանի իր ամուր ֆինանսական դիրքերը, բարձր շահութաբերությունն ու կայունությունը հայաստանյան բանկային համակարգում։

Նշենք, որ IDBank-ի երկարաժամկետ բանկային ավանդների վարկանիշները և վարկունակության բազային գնահատականը (BCA) գտնվում են նույն մակարդակում, ինչ ՀՀ սուվերեն թողարկողի վարկանիշն է։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25