Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+2.00 EUR SELL - 421.00+1.00
OIL:  BRENT - 85.76+1.35 WTI - 80.02+0.53
COMEX:  GOLD - 4027.50+0.47 SILVER - 58.51+1.72
COMEX:  PLATINUM - 1643.30+1.88
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.15-0.05 EUR/GBP - 1.1435+0.36
FOREX:  EUR/USD - 1.1435+0.36 GBP/USD - 1.34+0.28
STOCKS RUS:  RTSI - 882.48-0.83
STOCKS US: DOW JONES - 52508.27+0.02 NASDAQ - 26107.01+0.90
STOCKS US: S&P 500 - 7543.59+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 68751.51+1.49 TOPIX - 4088.12+1.22
STOCKS CHINA:  HANG SENG - 24681.10+1.40 SSEC - 3955.58-0.29
STOCKS EUR:  FTSE100 - 10529.39+0.30 CAC40 - 8366.85+0.03
STOCKS EUR:  DAX - 25147.03+0.13
15/07/2026  CBA:  USD - 367.25+0.51 GBP - 492.04+1.67
15/07/2026  CBA:  EURO - 419.29+1.57
15/07/2026  CBA:  GOLD - 48121+488 SILVER - 683.41-5.06
Yandex Armenia-ն արժանացել է Top Employer 2026 կարգավիճակին․ ի՞նչ է թաքնված այս միջազգային գնահատականի հետևում և ինչո՞ւ է այն ավելին, քան պարզապես HR մրցանակը
25/06/2026 12:32
Կիսվել

Yandex Armenia-ն արժանացել է Top Employer 2026 կարգավիճակին․ ի՞նչ է թաքնված այս միջազգային գնահատականի հետևում և ինչո՞ւ է այն ավելին, քան պարզապես HR մրցանակը

Երբ ընկերությունը ստանում է «Լավագույն գործատու» տիպի մրցանակ, դա հաճախ ընկալվում է որպես գեղեցիկ մարքեթինգային պիտակ: Սակայն Top Employers Institute-ի կողմից տրվող այս հավաստագիրն այլ սկզբունքով է շնորհվում: Սա մրցույթ չէ, որտեղ հաղթողներին ընտրում է ժյուրին, և ոչ էլ բրենդի ճանաչելիության համար տրվող մրցանակ է: Այս կարգավիճակին արժանանալու համար ընկերությունը պետք է անցնի մասշտաբային միջազգային աուդիտ՝ ապացուցելով, որ անձնակազմի հետ աշխատանքի իր մոտեցումները համապատասխանում են համաշխարհային բարձր չափանիշներին:

2026 թվականին նման հավաստագիր է ստացել Yandex Armenia ընկերությունը: Մինչ այս Հայաստանում նմանատիպ միջազգային հավաստագրում անցել էր միայն Philip Morris International-ը:

NEWS.am Tech-ը որոշել է պարզել, թե կորպորատիվ որ փորձառություններն ու գործընթացներն են թույլ տվել Yandex Armenia-ին ստանալ Top Employer 2026 կարգավիճակը: Իսկ այս հարցում օգնեց Yandex Armenia-ի HR ղեկավար Լուսին Միրզոյանը։

Ինչպե՞ս է կատարվել գնահատումը․ ավելի քան 200 հարց և համեմատություն աշխարհի լավագույն գործատուների հետ

Ի տարբերություն բազմաթիվ կորպորատիվ վարկանիշների, Top Employer սերտիֆիկացումը գնահատում է ոչ թե գործատուի բրենդը կամ աշխատակիցների սուբյեկտիվ կարծիքը, այլ այն, թե որքան որակյալ և հետևողականորեն է ընկերությունում իրականացվում մարդկանց հետ աշխատանքը: Դրա համար փորձագետները վերլուծում են ավելի քան քսան ուղղություն՝ աշխատակիցների հավաքագրումից ու ինտեգրումից (onboarding) մինչև կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններն ու HR-ի դերը բիզնես որոշումների կայացման մեջ:

Ընկերության ներքին կարգուկանոնի մասին պարզապես պատմելը, բնականաբար, բավարար չէ․ անհրաժեշտ է նաև պատասխանել ավելի քան 200 հարցի, տրամադրել ներքին փաստաթղթեր, կանոնակարգեր և այլ նյութեր, որոնք հաստատում են նկարագրված գործընթացների գոյությունը: Աուդիտորների հետ անցկացվում է նաև առանձին առցանց հարցազրույց, որի ընթացքում մասնագետները մանրամասն քննարկում են ներկայացված պրակտիկաները և դրանք համադրում միջազգային չափանիշների հետ: Ընդ որում, գնահատումը կատարվում է համեմատական համատեքստում. ընկերության մոտեցումները համեմատվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և Ասիայի ավելի քան երկու հազար առաջատար գործատուների փորձի հետ:

Հենց այդ պատճառով էլ Top Employer հավաստագրի ստացումը փաստում է այն մասին, որ ընկերության HR գործընթացները ոչ միայն թղթի վրա են, դրանք իրապես համապատասխանում են միջազգային բարձր մակարդակին:

Ի՞նչն են աուդիտորներն առանձնացրել առաջին հերթին

Yandex Armenia-ի ամենաուժեղ ուղղություններից մեկը աուդիտորները համարել են նոր աշխատակիցների հավաքագրման և ադապտացման համակարգը:

Առաջին հայացքից այսպես կոչված onboarding-ը թվում է սովորական ձևականություն՝ ձևակերպել փաստաթղթերը, նորեկին ծանոթացնել թիմի հետ և ցույց տալ աշխատանքային գործիքները: Սակայն խոշոր տեխնոլոգիական ընկերություններում հենց առաջին ամիսներն են հաճախ ամենաբարդ շրջանը, քանի որ նոր աշխատակիցը ստիպված է միաժամանակ գլուխ հանել տասնյակ ներքին գործընթացներից, ուսումնասիրել պրոդուկտները, ծանոթանալ մեծ թվով մարդկանց հետ և արագ ներգրավվել աշխատանքում: Որքան արագ և արդյունավետ արվի այդ ամենը, այնքան շահավետ կլինի բոլոր կողմերի համար: Այդ պատճառով Yandex Armenia-ն onboarding-ը դիտարկում է ոչ թե որպես մի քանի ներածական հանդիպում, այլ որպես լիարժեք համակարգ, որի նպատակն է նոր աշխատակիցների անցումային շրջանը դարձնել հնարավորինս հանգիստ և կանխատեսելի:

«Մեծ ընկերությունում նոր տեղեկատվության ծավալը հսկայական է: Եթե ադապտացման գործընթացները հստակեցված չեն, դա ինքնին դառնում է սթրեսի լրացուցիչ աղբյուր: Լավ onboarding-ը թույլ է տալիս մարդուն կենտրոնանալ աշխատանքի վրա, այլ ոչ թե անհանգստանալ այն պատճառով, որ ինքը դեռ ինչ-որ բան չգիտի», — պարզաբանել է մասնագետը:

Լուսին Միրզոյանը նաև պատմել է, որ յուրաքանչյուր նոր աշխատակից ստանում է իր սեփական “buddy”-ին՝ կցված գործընկերոջը, որն օգնում է կողմնորոշվել ընկերությունում փորձաշրջանի ընթացքում: Նրան կարելի է դիմել գրեթե ցանկացած հարցով՝ ներքին գործընթացներից մինչև անհրաժեշտ մասնագետի որոնում կամ աշխատանքային այս կամ այն խնդրի լուծման ընդունված մոտեցումների պարզաբանում:

Զուգահեռաբար առաջին շաբաթվա ընթացքում անցկացվում է հանդիպումների շարք՝ նվիրված կորպորատիվ ծառայություններին, գործիքներին, ներքին հարթակներին, արտոնություններին և աշխատանքային ընթացակարգերին: Նորեկներին ծանոթացնում են ոչ միայն հայաստանյան թիմի, այլև այլ երկրների գործընկերների հետ, քանի որ շատ նախագծեր ի սկզբանե կառուցվում են որպես միջազգային: Այսինքն՝ կազմակերպությանը նոր միացած աշխատակցին տրվում են գործիքներ՝ աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ արագ ծանոթանալու և հետագայում մշտապես փորձի փոխանակում իրականացնելու համար։

Մասնագետների խոսքով՝ ամբողջ տեղեկատվությունն ուղեկցվում է մանրամասն ուղեցույցերով, ստուգաթերթերով (checklist), ներքին չաթերով ու գիտելիքների բազաներով, իսկ ղեկավարի հետ կանոնավոր հանդիպումները թույլ են տալիս մշտական հսկողության տակ պահել ադապտացման ընթացքը:

Միևնույն ժամանակ, բուն onboarding ծրագիրը մշտապես կատարելագործվում է: Փորձաշրջանի ավարտից հետո ընկերությունը հավաքագրում է նոր աշխատակիցների հետադարձ կապը և օգտագործում այն գործընթացի հետագա բարելավման համար:

Ճկունությունը՝ որպես մրցակցային առավելություն

Որպես ընկերության ևս մեկ ուժեղ կողմ՝ Top Employers Institute-ի աուդիտորները նշել են փոփոխություններին արագ հարմարվելու կարողությունը:

Տեխնոլոգիական շուկան այսօր փոխվում է բառացիորեն ամեն ամիս, ուստի մեկ անգամ գործընթացներ սահմանելն ու հետագայում կուրորեն դրանց հետևելը կարող է անարդյունավետ լինել: Կարևոր է ժամանակին արձագանքել արտաքին միջավայրի փոփոխություններին և կարողանալ արագ վերակառուցել կազմակերպչական կառուցվածքը, ներքին ընթացակարգերն ու աշխատանքային մոտեցումները: Աուդիտը հատուկ ընդգծել է այս ճկունությունը Yandex Armenia-ի առավելությունների թվում:

Ինչո՞ւ HR-ը այլևս պարզապես «կադրերի բաժին» չէ

Աուդիտորները հատուկ ուշադրություն են դարձրել բիզնեսի և HR-ի փոխգործակցությանը:

Շատ ընկերություններում կադրային ծառայությունը դեռևս ընկալվում է որպես սոսկ աշխատակիցների ձևակերպմամբ, թղթաբանությամբ և հավաքագրմամբ զբաղվող ստորաբաժանում: Yango Group-ում, որի մասն է կազմում Yandex Armenia-ն, HR-ի դերը զգալիորեն ավելի լայն է. այն հանդես է գալիս որպես բիզնեսի լիարժեք գործընկեր:

Յուրաքանչյուր երկրում աշխատում են HR բիզնես-գործընկերներ (HRBP), որոնք ղեկավարների հետ հավասարապես մասնակցում են թիմերի զարգացմանը, կազմակերպչական փոփոխություններին, կորպորատիվ մշակույթին և կադրային ռիսկերին առնչվող որոշումների կայացմանը: Նրանց խնդիրն է օգնել գտնել բիզնեսի և աշխատակիցների շահերի օպտիմալ հավասարակշռությունը:

Ընդ որում, ընդհանուր կորպորատիվ մոտեցումները տեղայնացվում են՝ հաշվի առնելով տվյալ երկրի օրենսդրությունը, աշխատաշուկան և մշակութային առանձնահատկությունները:

Կարիերա ընկերության ներսում՝ նոր աշխատանք փնտրելու փոխարեն

Yandex Armenia-ի մոտեցման ևս մեկ առանձնահատկություն, որը գրավել է Top Employers Institute-ի աուդիտորների ուշադրությունը, աշխատակիցների ներքին զարգացմանն ուղղված հոգածությունն է: Ընկերությունը ձգտում է անել այնպես, որ յուրաքանչյուրն հստակ պատկերացնի իր մասնագիտական աճի հնարավոր տարբերակներն ու դրանցից օգտվելու ուղիները:

Խոսքը ոչ միայն դասընթացների կամ զարգացման անհատական պլանների մասին է, այլև այսպես կոչված ներքին ռոտացիայի: Եթե աշխատակիցը զգում է, որ իր ներկայիս դերում հասել է գագաթնակետին, նա կարող է տեղափոխվել այլ թիմ, ուժերը փորձել բիզնեսի նոր ուղղությունում, փոխել մասնագիտացումը ընկերության ներսում կամ նույնիսկ տեղափոխվել այլ երկրի ստորաբաժանում Yango Group-ի ներսում:

Նման մոտեցումը թույլ է տալիս մարդուն նոր փորձ ձեռք բերել՝ առանց կարիերան մեկ այլ ընկերությունում զրոյից սկսելու, իսկ բիզնեսին օգնում է պահպանել ուժեղ մասնագետներին:

Հետադարձ կապը՝ որպես աշխատանքային գործիք

Յուրաքանչյուր վեց ամիսը մեկ Yandex Armenia-ի աշխատակիցներն անցնում են այսպես կոչված review․ սա ձևական ատեստավորում չէ, այլ համալիր գնահատում, որի շրջանակներում աշխատակիցը հետադարձ կապ է ստանում ոչ միայն անմիջական ղեկավարից, այլև այն գործընկերներից, ում հետ առնչվել է տարբեր նախագծերում: Ավելին՝ աշխատակիցն ինքն է նախ և առաջ գնահատում նախորդ շրջանում իր կատարած աշխատանքը՝ նշելով ձեռքբերումներն ու զարգացման կետերը։ Review-ի արդյունքներով ձևավորվում են զարգացման վերաբերյալ հանձնարարականներ, սահմանվում են նոր մասնագիտական նպատակներ և գծվում է կարիերայի հետագա ուղին:

Հատկանշական է, որ կարծիք կարող է թողնել ընկերության ցանկացած աշխատակից, նույնիսկ եթե նրան հատուկ չեն հրավիրել գնահատման գործընթացին: Սա թույլ է տալիս ստանալ ավելի բազմակողմանի պատկեր և բացահայտել աշխատակիցների այնպիսի ուժեղ կողմեր կամ աճի հեռանկարներ, որոնք հակառակ դեպքում կարող էին աննկատ մնալ:

Ինչպես նշել է Լուսին Միրզոյանը, review-ի նպատակը ոչ թե թերություններ փնտրելն է, այլ մարդու զարգացումը խթանելն ու թիմերի համատեղ աշխատանքն ավելի արդյունավետ դարձնելը:

Համայնքը՝ որպես էկոհամակարգի բաղադրիչ

Yandex Armenia-ում մարդկանց հետ աշխատանքը չի սահմանափակվում միայն սեփական աշխատակիցներով: Ընկերությունն ակտիվորեն ներդրումներ է կատարում պրոֆեսիոնալ համայնքի զարգացման մեջ՝ իրականացնում է կրթական ծրագրեր, կազմակերպում meetup -ներ, աջակցում է ծրագրավորողների ու ուսանողների միավորումներին, ինչպես նաև իր աշխատակիցներին հրավիրում է հանդես գալու մենթորների և խոսնակների դերում:

Yandex Hall-ի շրջանակներում, էկոհամակարգի այլ ընկերությունների հետ համատեղ, կազմակերպվում են մասնագիտական հանդիպումներ, որոնց նպատակը փորձի փոխանակումն ու նոր կապերի ձևավորումն է։ Պարբերաբար անցկացվում են Yandex Armenia Dev Meetup-ներ, որտեղ ներկայացվում են ընկերության տեխնոլոգիական նախագծերն ու կարիերայի հնարավորությունները: Բացի այդ, վերջերս մեկնարկել են պրակտիկայի հատուկ ծրագրեր և Yandex Armenia Startup Accelerator-ը, որն ուղղված է երիտասարդ մասնագետների հմտությունների զարգացմանը:

Ինչո՞ւ է այս ամենը կարևոր

Top Employer կարգավիճակը ոչ այնքան մրցանակ է, որքան մարդկանց հետ ընկերության ճիշտ և արդյունավետ աշխատանքի անկախ արտաքին գնահատական։

Աշխատակիցների համար սա նշանակում է կարիերայի հստակ հետագիծ, մտածված ադապտացման համակարգ, մասնագիտական աճի հնարավորություններ և կանոնավոր հետադարձ կապ: Տեխնոլոգիական ընկերությունների համար սա, թերևս, մրցունակության ամենագլխավոր գործոններից է, քանի որ այսօր պայքարն ընթանում է ոչ միայն օգտատերերի կամ տեխնոլոգիաների, այլև այն տաղանդների համար, ովքեր ստեղծում են այդ տեխնոլոգիաները:

Իսկ շուկայի համար սա յուրօրինակ ուղենիշ է և նշաձող, որն օգնում է պահպանել մրցունակությունը:

15/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.25
+0.51
Եվրո (EUR)
419.29
+1.57
Ռուբլի (RUR)
4.6995
-0.0271
Լարի (GEL)
139.52
+0.21
48121
+488
Արծաթ
683.41
-5.06