Բիզնես

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 88.47+0.24 WTI - 82.82+0.40
COMEX:  GOLD - 3999.70-0.32 SILVER - 56.35+0.55
COMEX:  PLATINUM - 1617.60+0.32
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 162.46+0.06 EUR/GBP - 1.141-0.25
FOREX:  EUR/USD - 1.141-0.25 GBP/USD - 1.3434-0.14
STOCKS RUS:  RTSI - 804.77+2.27
STOCKS US: DOW JONES - 51839.26-0.59 NASDAQ - 25508.07-0.05
STOCKS US: S&P 500 - 7443.28-0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 66232.19+3.26 TOPIX - 4014.95+2.44
STOCKS CHINA:  HANG SENG - 25132.29-0.04 SSEC - 3864.37+1.79
STOCKS EUR:  FTSE100 - 10524.76-0.71 CAC40 - 8340.11+0.02
STOCKS EUR:  DAX - 24846.69+0.06
21/07/2026  CBA:  USD - 366.68+0.75 GBP - 492.01-0.9
21/07/2026  CBA:  EURO - 418.75+0.38
21/07/2026  CBA:  GOLD - 47198+193 SILVER - 669.74+19.26
«Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի համար
29/06/2026 13:21
Կիսվել

«Բիզնես հաբ» Viva-ից․ գործարքային ու գովազդային թվային գործիք բիզնեսի համար

Ծառայությունների և ապրանքների մասին տեղեկատվական ու գովազդային արշավները, ինչպես նաև հաճախորդների հետ հաղորդակցությունը պետք է լինեն հասցեական և արագ։ Սա բիզնեսի հաջողության կարևոր նախապայման է։

Հենց այդ նպատակով Viva-ն ստեղծել է «Բիզնես Հաբ» ինքնասպասարկման ավտոմատացված ծառայություն, որն ընկերություններին հնարավորություն է տալիս իրենց հաճախորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ հարմարավետ վեբ-ինտերֆեյսից ինքնուրույն՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու:

«Բիզնես Հաբ»-ի նպատակն է իրավաբանական անձանց ու անհատ ձեռներեցների համար ստեղծել ծախսարդյունավետ հաղորդակցման առցանց գործիքակազմ՝ խթանելով ծառայությունների մասին տեղեկատվության արագ տարածումը, բիզնես ակտիվությունն ու վաճառքների աճը։ Ի դեպ, «Բիզնես Հաբ»-ով կարելի է հաղորդագրություններ ուղարկել ոչ միայն Viva-ի, այլև հայաստանյան բոլոր բջջային օպերատորների բաժանորդներին։

«Բիզնես Հաբ»-ի միջոցով հնարավոր է ուղարկել ոչ միայն գովազդային՝ վաճառքին կամ մարքեթինգային արշավին վերաբերող հաղորդագրություններ, այլև գործարքային՝ ոչ գովազդային տեղեկատվություն հաճախորդի կողմից օգտագործված ծառայությունների կամ կատարված գործարքների վերաբերյալ (օրինակ՝ ծառայության ակտիվացման կոդ): Յուրաքանչյուր ընկերություն կարող է SMS հաղորդագրություն ուղարկել բացառապես իր հաճախորդների բազային։ «Բիզնես Հաբ»-ը Հայաստանի շարժական կապի ոլորտում տրամադրվող այսօրինակ միակ ծառայությունն է։

«Այսօրվա թվային աշխարհում հաճախորդների հետ արագ և հասցեական հաղորդակցությունը բիզնեսի արդյունավետ գործունեությանն ու վաճառքների աճին նպաստող կարևոր նախապայման է։ Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր կազմակերպություն, անկախ իր գործունեությունից և մասշտաբից, ունենա հասանելի և արդյունավետ գործիքներ՝ իր զարգացումն ու մրցունակությունը խթանելու համար։ Վստահ ենք, որ «Բիզնես Հաբ»-ը կօգնի ընկերություններին ավելի արդյունավետ կազմակերպել հաղորդակցությունը հաճախորդների հետ և կնպաստի դրանց կայուն զարգացմանը», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Ծառայությունից կարող են օգտվել ՀՀ տարածքում գրանցված իրավաբանական անձինք, անհատ ձեռներեցներ, ինչպես նաև արտասահմանյան կառույցների ներկայացուցչություններ։

Գովազդային և գործարքային SMS-ի գինը դեպի Viva ցանց 10,5 դրամ է, դեպի ՀՀ այլ բջջային ցանցեր՝ 11 դրամ (ներառյալ ԱԱՀ)։

Որո՞նք են Viva-ի ««Բիզնես Հաբ» ծառայության առավելությունները.

  • ծառայության առցանց ակտիվացում և փաստաթղթերի էլեկտրոնային ստորագրում՝ առանց Viva-ի գրասենյակ այցելելու
  • հարմարավետ վեբ-ինտերֆեյս՝ հաղորդագրությունների ուղարկման և մանրամասն հաշվետվությունների ստացման համար
  • հաղորդագրությունների ուղարկման ժամանակացույցի պլանավորում
  • կոնտակտային տվյալների հավաքագրում և թիրախային խմբերի ստեղծում
  • API-ի միջոցով ինտեգրման հնարավորություն
  • հաճախորդների աջակցություն՝ 24/7 ռեժիմով

Եվ ամենակարևորը՝ Viva-ն ապահովում է հաճախորդների տվյալների պաշտպանության բարձր մակարդակ և երաշխավորում դրանց գաղտնի օգտագործումը։

21/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.68
+0.75
Եվրո (EUR)
418.75
+0.38
Ռուբլի (RUR)
4.6568
-0.0083
Լարի (GEL)
139.5
+0.3
47198
+193
Արծաթ
669.74
+19.26