Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի ապրիլին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 62․5%-ը
29/06/2026 21:26
Կիսվել

Ռուսաստանին բաժին է ընկնում 2026թ.-ի ապրիլին ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների 62․5%-ը

ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2026թ․-ի ապրիլին ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը կազմել է 604․6 մլն դոլար, միևնույն ժամանակ արտերկիր է փոխանցվել 334․7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 269․9 մլն դոլար։

Ըստ երկրների պատկերը հետևյալն է.

2026թ․-ի ապրիլին Ռուսաստանից Հայաստան ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով փոխանցվել է 377․9 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 51․03 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 326․9 մլն դոլար։ Ռուսաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 62․5%-ը։

ԱՄՆ-ից Հայաստան փոխանցվել է 82․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 49 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 33․2 մլն դոլար։ ԱՄՆ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 13․6%-ը։

Ավստրիայից Հայաստան փոխանցվել է 25․3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0․97 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 24․3 մլն դոլար։ Ավստրիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 4․2%-ը։

Մեծ Բրիտանիայից Հայաստան փոխանցվել է 18․5 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 13․3 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է 5․2 մլն դոլար։ Մեծ Բրիտանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 3․1%-ը։

ԱՄԷ-ից Հայաստան փոխանցվել է 16․2 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 29․8 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -13․7 մլն դոլար։ ԱՄԷ-ին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 2․7%-ը։

Գերմանիայից Հայաստան փոխանցվել է 9․7 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 10․4 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -0․7 մլն դոլար։ Գերմանիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․6%-ը։

Շվեյցարիայից Հայաստան փոխանցվել է 6․99 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 22․96 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -15․97 մլն դոլար։ Շվեյցարիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1․2%-ը։

Իռլանդիայից Հայաստան փոխանցվել է 6․1 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 0․1 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 5․96 մլն դոլար։ Իռլանդիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1%-ը։

Ֆրանսիայից Հայաստան փոխանցվել է 5․3 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 16 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -10․7 մլն դոլար։ Ֆրանսիային բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․9%-ը։

Ղազախստանից Հայաստան փոխանցվել է 3․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 21․7 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ նորհոսքը կազմել է -17․9 մլն դոլար։ Ղազախստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․6%-ը։

Վրաստանից Հայաստան փոխանցվել է 2․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 11․6 մլն դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -8․8 մլն դոլար։ Վրաստանին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 0․5%-ը։

Այլ երկրներից Հայաստան փոխանցվել է 6․8 մլն դոլար։ Հակառակ ուղղությամբ փոխանցվել է 11․5 մլրդ դոլար։ Դրամական միջոցների զուտ արտահոսքը կազմել է -4․6 մլն դոլար։ Այլ երկրներին բաժին է ընկնում ստացված փոխանցումների 1.1%-ը։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91