Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին
30/06/2026 14:33
Կիսվել

Investor Day 2026. LFG-ն միավորել էր միջազգային ներդրումային ընկերություններին, ֆինանսական հաստատություններին, ներդրողներին ու վերլուծաբաններին

Թբիլիսիում կայացել է Lion Finance Group-ի (LFG) կողմից կազմակերպված ամենամյա Investor Day 2026 միջոցառումը, որին մասնակցել են շուրջ 100 միջազգային ներդրողներ, ընկերություններ, ֆինանսական կազմակերպություններ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Firebird-ի, M&G Investments-ի, Morgan Stanley-ի, JPMorgan Chase-ի և այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Investor Day-ը Lion Finance Group-ի և նրա դուստր ընկերությունների` Ամերիաբանկի և Bank of Georgia-ի համար միջազգային ներդրումային համայնքի հետ հաղորդակցության կարևորագույն հարթակներից մեկն է, որը ներդրողներին տրամադրում է համապարփակ պատկերացում Խմբի ռազմավարության, ֆինանսական արդյունքների և երկարաժամկետ զարգացման տեսլականի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակում LFG-ի ղեկավարությունը, ինչպես նաև Ամերիաբանկի և Bank of Georgia-ի ներկայացուցիչները հանդես են եկել Խմբի ռազմավարության, ֆինանսական ցուցանիշների և միջնաժամկետ զարգացման հեռանկարների վերաբերյալ զեկույցներով:

Միջոցառմանը ելույթ են ունեցել նաև ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանի մակրոտնտեսական միջավայրը, տնտեսական զարգացման հեռանկարները, ինչպես նաև այն ռազմավարական քայլերը, որոնք նպաստել են Lion Finance Group-ի, Ամերիաբանկի և Bank of Georgia-ի կայուն աճին: Անդրադարձ է կատարվել նաև Խմբի թվային փոխակերպմանն ու տեխնոլոգիական նորարարություններին։

Investor Day-ի առանցքային թեմաներից էր նաև Lion Finance Group-ի ընդգրկումը FTSE 100 ինդեքսում: Ամերիաբանկը, որպես Lion Finance Group-ի անդամ, դարձավ առաջին հայկական ընկերությունը, որն ընդգրկվել է Լոնդոնի ֆոնդային բորսայի 100 խոշոր ընկերությունների շարքում։ LFG-ն ներկայացված է այնպիսի առաջատար միջազգային ընկերությունների կողքին, ինչպիսիք են HSBC-ն, BP-ն, Unilever-ը, Rolls-Royce Holdings-ը, Shell-ը, Barclays-ը և այլն:

Lion Finance Group-ը Լոնդոնի ֆոնդային բորսայում ցուցակված բանկային խումբ է, որը միավորում է տարածաշրջանի առաջատար, հաճախորդակենտրոն, թվային հնարավորություններով հագեցած ունիվերսալ բանկերը և գործում է իր հիմնական անդամների՝ Վրաստանում Bank of Georgia-ի և Հայաստանում` Ամերիաբանկի միջոցով։

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը: Թվային փոխակերպման ռազմավարության ներքո Բանկը ներդնում և շարունակաբար կատարելագործում է շուկայում եզակի պրոդուկտներ, ծառայություններ և նորարարական հարթակներ, որոնք միտված են բավարարելու մարդկանց ֆինանսական և ոչ ֆինանսական կարիքները։ Ամերիաբանկը` որպես դինամիկ զարգացող ֆինթեք միջավայր, առաջարկում է կյանքի որակը բարելավող ամբողջական լուծումներ:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37