Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Brent տեսակի նավթը վաճառվում է 72.9 դոլար մեկ բարելի դիմաց
30/06/2026 17:44
Կիսվել

Brent տեսակի նավթը վաճառվում է 72.9 դոլար մեկ բարելի դիմաց

Brent և WTI նավթի ֆյուչերսները երեքշաբթի ցուցաբերել են խառը դինամիկա, քանի որ շուկան գնահատում է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերաբերյալ հակասական հայտարարությունները և շարունակում հետևել Հորմուզի նեղուցի շուրջ զարգացումներին։

Օգոստոսյան Brent ֆյուչերսների գինը ICE Futures բորսայում նվազել է 0,3%-ով՝ հասնելով 72,93 դոլարի մեկ բարելի դիմաց։ Միաժամանակ ավելի ակտիվ շրջանառվող սեպտեմբերյան Brent ֆյուչերսներն աճել են 0,16%-ով՝ մինչև 74,03 դոլար։ WTI նավթի օգոստոսյան ֆյուչերսները NYMEX բորսայում գրեթե չեն փոխվել՝ կազմելով 70,76 դոլար մեկ բարելի դիմաց։

Reuters-ի տվյալներով՝ երկու տեսակի նավթի գները վերադարձել են Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության մեկնարկից առաջ գրանցված մակարդակներին։ Հունիսին Brent-ի ֆյուչերսները նվազել են շուրջ 20%-ով, իսկ WTI-ինը՝ 19%-ով։

Թեև ԱՄՆ-ն և Իրանը հանգստյան օրերին կրկին փոխադարձ հարվածներ են հասցրել, կողմերն ավելի ուշ համաձայնության են եկել դադարեցնել հարձակումները և տեխնիկական բանակցություններ անցկացնել։ Սակայն Իրանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ առաջիկա օրերին Թեհրանը չի նախատեսում շփումներ ամերիկյան կողմի հետ։

KCM Trade-ի վերլուծաբան Թիմ Ուոթերերը նշել է, որ շուկան պահպանում է զգուշավոր լավատեսությունը, սակայն ռիսկերի նկատմամբ զգայունությունը կպահպանվի մինչև հակամարտության թուլացման ավելի համոզիչ ազդակների ի հայտ գալը։

Միաժամանակ Morgan Stanley-ն վերջին երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ նվազեցրել է Brent նավթի գների կանխատեսումը՝ նշելով, որ Հորմուզի նեղուցով մատակարարումները վերականգնվում են սպասվածից արագ։ Բանկն այժմ կանխատեսում է, որ Dated Brent-ի միջին գինը տարվա երրորդ և չորրորդ եռամսյակներում կկազմի 75 դոլար մեկ բարելի դիմաց, իսկ 2027 թվականի վերջում՝ մոտ 70 դոլար։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72