Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.50+0.50 EUR SELL - 407.00-0.50
OIL:  BRENT - 106.33+0.84 WTI - 94.74+2.27
COMEX:  GOLD - 4152.90-0.31 SILVER - 59.16-1.63
COMEX:  PLATINUM - 1671.70-2.00
LME:  ALUMINIUM - 3048.50+0.00 COPPER - 14540.00+0.00
LME:  NICKEL - 15622.00+0.00 TIN - 53006.00+0.00
LME:  LEAD - 1888.00+0.00 ZINC - 3805.50+0.00
FOREX:  USD/JPY - 158.23-0.04 EUR/GBP - 1.1209+0.35
FOREX:  EUR/USD - 1.1209+0.35 GBP/USD - 1.3271+0.41
STOCKS RUS:  RTSI - 913.94+2.19
STOCKS US: DOW JONES - 51670.10-0.35 NASDAQ - 27204.38-0.15
STOCKS US: S&P 500 - 7805.45-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 67744.29-0.05 TOPIX - 4096.78-0.34
STOCKS CHINA:  HANG SENG - 24314.17-0.13 SSEC - 3767.23-0.88
STOCKS EUR:  FTSE100 - 10650.33-0.06 CAC40 - 7827.63-0.07
STOCKS EUR:  DAX - 25259.90-0.07
14/10/2026  CBA:  USD - 361.43-0.3 GBP - 479.36+0.32
14/10/2026  CBA:  EURO - 404.4-0.27
14/10/2026  CBA:  GOLD - 48451-68 SILVER - 699.65-5.41
ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է
02/07/2026 16:11
Կիսվել

ՀՀ խոշոր հարկատուներ. Եկամտային հարկ, 2026թ. հունվար-մարտին առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է  2026թ. հունվար-մարտ ամիսների Հայաստանի 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ը տեղեկանում է ՊԵԿ-ից։

2026թ. հունվար-մարտ ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից մուծված եկամտային հարկի ծավալը կազմել է 96․64 մլրդ դրամ, որը կազմել է ընդհանուր հարկային մուտքերի 21․04%(+0.45 տոկոսային կետ): Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում այս ցուցանիշը կազմել էր 84․3 մլրդ դրամ կամ ընդհանուր հարկերի 20․59%: Այսպիսով, այս տարվա հունվար-մարտ ամիսներին մուծված եկամտային հարկի ծավալն աճել է 12․35 մլրդ դրամով կամ շուրջ 14․7%-ով։

Առաջատար 10 ընկերությունները եկամտային հարկի ծավալով

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը 2026թ․ հունվար-մարտ ամիսներին մուծել է 3․26 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը չի ընդգրկվել 1000 խոշոր հարկատուների ցանկում։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 21%:

Ակբա բանկը հունվար-մարտ ամիսներին մուծել է շուրջ 2․2 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 2 մլրդ դրամ, արձանագրելով 216 մլն դրամ կամ 10․8% աճ։ Կազմակերպության դիրքը մնացել է անփոփոխ։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 58․9%։

Սոֆթ Կոնստրակտը հունվար-մարտ ամիսներին մուծել է շուրջ 2․13 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 2․04 մլրդ դրամ, արձանագրելով 89 մլն դրամ կամ 4․4% աճ։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 26․4%։ Ընկերության դիրքը իջել է 2 հորիզոնականով։

Ամերիաբանկը 2026թ. հունվար-մարտ ամիսներին պետական բյուջե է մուծել 1․9 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում մուծվել էր 1․46 մլրդ դրամ՝ այսպիսով արձանագրելով շուրջ 452 մլն դրամի կամ 31% աճ։ Ընկերությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 39․2%:

Արդշինբանկը հունվար-մարտ ամիսներին մուծել է շուրջ 1․88 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 1․59 մլրդ դրամ, արձանագրելով 285․2 մլն դրամ կամ 17․9% աճ: Նախորդ տարվա համեմատ կազմակերպության դիրքը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 45․9%։

Էվոկաբանկը հունվար-մարտ ամիսներին մուծել է մոտ 1․65 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 1․13 մլրդ դրամ, արձանագրելով շուրջ 515․4 մլն դրամ կամ 45․5% աճ, իսկ կազմակերպության դիրքը բարձրացել է 5 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 70․6%։

Սինոփսիս Արմենիան 2026թ. հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․59 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 1․47 մլրդ դրամ, արձանագրելով 123․2 մլն դրամ կամ 8․4% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 72․6%։

Գազպրոմ Արմենիան հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․52 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր 1․49 մլրդ դրամ, արձանագրելով 32․3 մլն դրամ կամ 2․2% աճ։ Գազպրոմ Արմենիայի դիրքը իջել է 3 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 7․7%։

Դիջիթեյնը հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․47 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 1․23 մլրդ դրամ, արձանագրելով 234․5 մլն դրամ կամ 19% աճ։ Նախորդ տարվա համեմատ կազմակերպության դիրքը չի փոփոխվել։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 21․8%։

Սիթին հունվար-մարտ ամիսներին մուծել է 1․45 մլրդ դրամ եկամտային հարկ։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը կազմել էր մոտ 1․25 մլրդ դրամ, արձանագրելով 193․4 մլն դրամ կամ 15․4% աճ։ Կազմակերպության դիրքը իջել է 2 հորիզոնականով։ Եկամտային հարկը կազմել է ընկերության ընդհանուր մուտքերի 23․4%։

14/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.43
-0.3
Եվրո (EUR)
404.4
-0.27
Ռուբլի (RUR)
4.302
-0.0206
Լարի (GEL)
139.01
-0.33
48451
-68
Արծաթ
699.65
-5.41