Տնտեսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 70.78-3.39 WTI - 67.75-2.96
COMEX:  GOLD - 4068.30+2.25 SILVER - 59.73+3.13
COMEX:  PLATINUM - 1623.80+4.69
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.5-0.19 EUR/GBP - 1.1377-0.22
FOREX:  EUR/USD - 1.1377-0.22 GBP/USD - 1.3279+0.34
STOCKS RUS:  RTSI - 943.69-0.15
STOCKS US: DOW JONES - 52305.24-0.03 NASDAQ - 26040.03-0.66
STOCKS US: S&P 500 - 7483.23-0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10478.34-0.18 CAC40 - 8337.29-0.79
STOCKS EUR:  DAX - 25040.28+0.18
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Համաշխարհային կենտրոնական բանկերը մայիսին գնել են 41 տոննա ոսկի
02/07/2026 18:26
Կիսվել

Համաշխարհային կենտրոնական բանկերը մայիսին գնել են 41 տոննա ոսկի

2026 թվականի մայիսին աշխարհի կենտրոնական բանկերը, ըստ World Gold Council (WGC)-ի նախնական գնահատականների, իրենց ոսկեարժութային պահուստներն ավելացրել են 41.2 տոննա ոսկով։

«Մայիսին կենտրոնական բանկերը կրկին վերադարձան ոսկու ակտիվ գնումների ռեժիմին և գործեցին բավականին ակտիվ։ Չնայած վերջին իրադարձություններին՝ նրանք շարունակում են դրական գնահատել ոսկու դերը միջազգային պահուստներում», – նշել է WGC-ի վերլուծաբան Մարիսա Սալիմը։

WGC-ի վերջերս անցկացրած հարցման արդյունքների համաձայն՝ կենտրոնական բանկերի 89%-ն ակնկալում է, որ առաջիկա մեկ տարվա ընթացքում աշխարհում, ընդհանուր առմամբ, ոսկու բաժինը արժութային պահուստներում կաճի, իսկ ռեկորդային 45%-ը կանխատեսում է նաև սեփական պահուստներում ոսկու ծավալի ավելացում։

Մայիսին ոսկու ամենախոշոր գնորդներն են եղել՝

Լեհաստանը՝ 18.2 տոննա,
Չինաստանը՝ 10 տոննա,
Ուզբեկստանը՝ 8.7 տոննա,
Ղազախստանը՝ 6.9 տոննա,
Սինգապուրը՝ 3.6 տոննա,
Չեխիան՝ 1.7 տոննա,
Հորդանանը՝ 1.1 տոննա։

Մայիսին ոսկու հիմնական վաճառողները եղել են Ռուսաստանը, որը, ըստ WGC-ի հաշվարկների, կրճատել է իր պահուստները 6.2 տոննայով, և Թուրքիան, որը վաճառել է 2.7 տոննա ոսկի։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23