Ֆինանսական

USD BUY - 366.00+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-0.50
OIL:  BRENT - 72.26+2.09 WTI - 69.02+1.87
COMEX:  GOLD - 4139.00+1.74 SILVER - 62.60+4.80
COMEX:  PLATINUM - 1665.00+2.54
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 161.19-0.81 EUR/GBP - 1.1439+0.54
FOREX:  EUR/USD - 1.1439+0.54 GBP/USD - 1.3357+0.59
STOCKS RUS:  RTSI - 911.99-3.36
STOCKS US: DOW JONES - 52900.07+1.14 NASDAQ - 25832.67-0.80
STOCKS US: S&P 500 - 7483.24+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 68733.15-2.47 TOPIX - 4014.98+0.09
STOCKS CHINA:  HANG SENG - 23055.03+0.76 SSEC - 4028.90-2.03
STOCKS EUR:  FTSE100 - 10652.87+1.67 CAC40 - 8474.86+1.65
STOCKS EUR:  DAX - 25580.88+2.16
02/07/2026  CBA:  USD - 368.2+0.15 GBP - 490.88+3.18
02/07/2026  CBA:  EURO - 420.08+0.61
02/07/2026  CBA:  GOLD - 48411+770 SILVER - 689.56-6.23
Դոնալդ Թրամփի եկամուտները 2025-ին ռեկորդային են դարձել ԱՄՆ նախագահների շրջանում
03/07/2026 09:57
Կիսվել

Դոնալդ Թրամփի եկամուտները 2025-ին ռեկորդային են դարձել ԱՄՆ նախագահների շրջանում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ 2025 թվականի եկամուտների աճն աննախադեպ է եղել ամերիկացի առաջնորդների պատմության մեջ։ Նման գնահատական է ներկայացրել The Washington Post թերթը։

Հրատարակության համաձայն՝ ԱՄՆ նախկին նախագահներից ոչ մեկ պաշտոնավարման ընթացքում չի ունեցել այնպիսի եկամուտներ, որոնք համադրելի լինեն այն ցուցանիշների հետ, որոնց մասին Դոնալդ Թրամփը հայտնել է ընթացիկ շաբաթվա ընթացքում։

«Նախագահի վերջին ֆինանսական հայտարարագրի համաձայն՝ անցած տարի նրա եկամուտներն աճել են՝ գերազանցելով 2.2 միլիարդ դոլարը, ինչին նպաստել են կրիպտոարժույթներում կատարված ներդրումներն ու դրանց հետ կապված նախագծերը», – ընդգծում է պարբերականը։

Թրամփի ֆինանսական հայտարարագիրը հունիսի 30-ին հրապարակվել է ԱՄՆ Կառավարական էթիկայի վարչության կողմից։ 2025 թվականին պետության ղեկավարի եկամուտը կազմել է շուրջ 2.2 միլիարդ դոլար, այդ թվում՝ ավելի քան 1 միլիարդ դոլար՝ կրիպտոարժույթների հետ կապված գործարքներից։ Մասնավորապես, նա մոտ 500 միլիոն դոլար է վաստակել World Liberty Financial ընկերության կողմից իրականացված կրիպտոարժույթի վաճառքից, որտեղ ղեկավար պաշտոններ են զբաղեցնում նրա որդիները՝ Էրիկ Թրամփը և Դոնալդ Թրամփ կրտսերը։ Բացի այդ, ԱՄՆ նախագահը շուրջ 600 միլիոն դոլար է ստացել $TRUMP թվային արժույթի վաճառքից ստացված հոնորարների և վճարումների տեսքով։

2025 թվականի հայտարարագրում Թրամփը նշել է, որ իր կարողությունը գերազանցում է 2.4 միլիարդ դոլարը։ Սակայն, ինչպես նշում է թերթը, ֆինանսական հաշվետվությունների կազմման կանոնների առանձնահատկությունների պատճառով նրան պատկանող ակտիվների իրական արժեքը գրեթե անկասկած ավելի բարձր է։ Forbes-ի գնահատմամբ՝ 2026 թվականի մարտի դրությամբ Թրամփի ակտիվների ընդհանուր արժեքը հասել էր մոտ 6.5 միլիարդ դոլարի։

Թերթի կողմից հարցված փորձագետները նշել են, որ ԱՄՆ նախագահի՝ կրիպտոարժույթների հետ կապված նախագծերից ստացվող եկամուտները կարող են վկայել շահերի բախման հնարավոր ռիսկերի մասին։ Նրանց խոսքով՝ Վաշինգտոնի վարչակազմն ակտիվորեն զբաղվում է թվային արժույթների ոլորտի կարգավորմամբ։

Ըստ այն տվյալների, որոնք Թրամփը նախկինում ներկայացրել էր իր ֆինանսական հայտարարագրերում՝ 2019 թվականին նա ստացել էր առնվազն 440 միլիոն դոլարի եկամուտ, իսկ 2024 թվականին՝ մինչև նախագահի պաշտոնում իր երկրորդ ժամկետի մեկնարկը, վաստակել էր շուրջ 600 միլիոն դոլար։

02/07/2026
դրամ
Դոլար (USD)
368.2
+0.15
Եվրո (EUR)
420.08
+0.61
Ռուբլի (RUR)
4.7211
+0.014
Լարի (GEL)
139.27
-0.01
48411
+770
Արծաթ
689.56
-6.23