Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Իսպանիան 2026 թվականին կարող է ընդունել 100 միլիոն զբոսաշրջիկ
07/07/2026 08:39
Կիսվել

Իսպանիան 2026 թվականին կարող է ընդունել 100 միլիոն զբոսաշրջիկ

Իսպանիան, ամենայն հավանականությամբ, այս տարի կընդունի 100 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, քանի որ ամառային սեզոնին ակնկալվում է այցելուների թվի աճ։ Այս մասին հայտարարել է երկրի զբոսաշրջության նախարար Ժորդի Էրեուն։ Նրա խոսքով՝ աճին նպաստում է նաև Մերձավոր Արևելքում տիրող անորոշ իրավիճակը։

2025 թվականին Իսպանիա է այցելել 96.8 միլիոն զբոսաշրջիկ, ինչը ռեկորդային ցուցանիշ է և 3.2%-ով գերազանցում է նախորդ տարվա արդյունքը։ Իսպանիան զբոսաշրջային այցելությունների թվով աշխարհում զբաղեցնում է երկրորդ տեղը՝ Ֆրանսիայից հետո։

«Եթե ներկայիս միտումը պահպանվի, ապա, ամենայն հավանականությամբ, կհասնենք 100 միլիոնի։ Դա կլինի բնական արդյունք», – նշել է Ժորդի Էրեուն։

Կառավարության գնահատականներով՝ հունիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջիկները երկրի տնտեսությանը կբերեն շուրջ 64 միլիարդ եվրո (73 միլիարդ դոլար) եկամուտ, ինչը 10%-ով ավելի է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։

Զբոսաշրջությունը շարունակում է մնալ Իսպանիայի տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժերից մեկը և օգնում է երկրին տնտեսական ցուցանիշներով առաջ անցնել եվրոպական բազմաթիվ հարևաններից։

Այս ամառ Իսպանիան ակնկալում է ընդունել շուրջ 43 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը 6%-ով ավելի է, քան նախորդ տարվա հունիս-սեպտեմբեր ժամանակահատվածում։

Կառավարությունը կանխատեսում է զբոսաշրջիկների թվի շարունակական աճ՝ չնայած աշխարհաքաղաքական անորոշությանը, որը պայմանավորված է Մերձավոր Արևելքում եղած իրավիճակով։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25