Այլ Լուրեր

USD BUY - 359.50+0.00 USD SELL - 360.50-0.50
EUR BUY - 393.50+0.00 EUR SELL - 395.00+0.00
OIL:  BRENT - 95.27-1.27 WTI - 83.08-3.11
COMEX:  GOLD - 3639.60+0.32 SILVER - 43.17-0.25
COMEX:  PLATINUM - 1312.40-0.92
LME:  ALUMINIUM - 2808.50+2.09 COPPER - 11872.00+1.91
LME:  NICKEL - 15731.00+3.70 TIN - 37893.00+1.90
LME:  LEAD - 1871.00+2.21 ZINC - 3504.50+3.32
FOREX:  USD/JPY - 159.52+0.21 EUR/GBP - 1.0934-0.42
FOREX:  EUR/USD - 1.0934-0.42 GBP/USD - 1.3095-0.21
STOCKS RUS:  RTSI - 905.53+1.04
STOCKS US: DOW JONES - 50774.94+1.18 NASDAQ - 24129.50+2.31
STOCKS US: S&P 500 - 7297.49+1.60
STOCKS JAPAN:  NIKKEI - 58711.11+2.11 TOPIX - 3815.20+1.73
STOCKS CHINA:  HANG SENG - 22694.77+2.11 SSEC - 3606.49+3.73
STOCKS EUR:  FTSE100 - 10698.81+0.84 CAC40 - 8156.09+0.58
STOCKS EUR:  DAX - 25441.24+0.90
27/11/2026  CBA:  USD - 360.12-0.16 GBP - 472.8+0.54
27/11/2026  CBA:  EURO - 394.84-0.53
27/11/2026  CBA:  GOLD - 41437+1285 SILVER - 480.96+24.58
ԱՄՆ-Բելգիա աշխարհի առաջնության հանդիպման հեռարձակումը դիտել է ռեկորդային 42 մլն ամերիկացի
08/07/2026 14:28
Կիսվել

ԱՄՆ-Բելգիա աշխարհի առաջնության հանդիպման հեռարձակումը դիտել է ռեկորդային 42 մլն ամերիկացի

Ֆուտբոլի աշխարհի առաջնության 1/8 եզրափակչում ԱՄՆ-ի և Բելգիայի հավաքականների միջև կայացած հանդիպումը դարձել է ամերիկյան հեռուստատեսության պատմության ամենադիտված ֆուտբոլային հեռարձակումը։

Նախնական տվյալներով՝ հանդիպումը դիտել է շուրջ 30 միլիոն մարդ, հայտնել է Fox Corp.-ը, որը Միացյալ Նահանգներում անգլերենով մրցաշարի հեռարձակման բացառիկ իրավունքների սեփականատերն է։ Հանդիպումը կայացել է հուլիսի 6-ին Սիեթլում և ավարտվել Բելգիայի հավաքականի 4։1 հաշվով հաղթանակով։

Հեռարձակման առավելագույն լսարանը՝ ավելի քան 36.8 միլիոն դիտող, գրանցվել է ԱՄՆ արևելյան ժամանակով 21:15-21:30 ընկած ժամանակահատվածում։

Հանդիպման իսպանալեզու հեռարձակումը Telemundo հեռուստաալիքով և Peacock հոսքային հարթակում (երկուսն էլ պատկանում են Comcast-ին) դիտել է ևս 12 միլիոն մարդ։

Նախորդ ռեկորդը պատկանում էր անցյալ շաբաթ կայացած աշխարհի առաջնության 1/16 եզրափակչի ԱՄՆ-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպմանը, որը դիտել էր ավելի քան 36 միլիոն մարդ, այդ թվում՝ 26.4 միլիոնը՝ անգլալեզու հեռարձակմամբ։

Բացի այդ, Fox-ի տվյալներով, աշխարհի առաջնության 1/16 եզրափակչում Պորտուգալիա-Խորվաթիա հանդիպման անգլալեզու հեռարձակումը դիտել է 11.1 միլիոն մարդ։ Սա աշխարհի առաջնությունների պատմության ընթացքում ԱՄՆ-ի մասնակցությամբ չանցկացված խաղերի ամենաբարձր ցուցանիշն է՝ առանց եզրափակիչների հաշվառման։ Հեռարձակման պիկային լսարանը գերազանցել է 16 միլիոնը։

Համեմատության համար նշվում է, որ ամերիկյան ֆուտբոլի Super Bowl-ի ամենադիտված եզրափակիչը կայացել է 2025 թվականին և հավաքել 127.7 միլիոն հեռուստադիտող, իսկ առավելագույն միաժամանակյա լսարանը հասել է 137.7 միլիոնի։ Nielsen-ի տվյալներով՝ NBA-ի վերջին եզրափակիչ շարքի միջին լսարանը կազմել է 20.6 միլիոն մարդ, ինչը լավագույն արդյունքն է՝ 1998 թվականից ի վեր։

27/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.12
-0.16
Եվրո (EUR)
394.84
-0.53
Ռուբլի (RUR)
4.383
-0.0062
Լարի (GEL)
138.99
-0.03
41437
+1285
Արծաթ
480.96
+24.58