Բիզնես

USD BUY - 364.00-0.50 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 415.00-1.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 85.08+0.38 WTI - 79.86+0.39
COMEX:  GOLD - 3990.10-1.00 SILVER - 55.45-2.91
COMEX:  PLATINUM - 1612.60-3.99
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.38+0.18 EUR/GBP - 1.1436-0.27
FOREX:  EUR/USD - 1.1436-0.27 GBP/USD - 1.3461-0.53
STOCKS RUS:  RTSI - 813.43-4.68
STOCKS US: DOW JONES - 52552.97-0.20 NASDAQ - 25881.95-1.47
STOCKS US: S&P 500 - 7533.77-0.51
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10572.24+0.54 CAC40 - 8377.86-0.05
STOCKS EUR:  DAX - 24915.49-0.34
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Դոնալդ Թրամփը բաժնետոմսեր գնելուց հետո գովազդել է ավելի քան 20 ընկերություն
17/07/2026 11:06
Կիսվել

Դոնալդ Թրամփը բաժնետոմսեր գնելուց հետո գովազդել է ավելի քան 20 ընկերություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր Truth Social սոցիալական հարթակում հրապարակումներ է արել՝ աջակցելով ավելի քան 20 ընկերությունների՝ այդ ընկերությունների բաժնետոմսերը իր ներդրումային հաշիվներով ձեռք բերելուց ընդամենը մի քանի օր անց։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը՝ հղում անելով սեփական հետաքննությանը։

«Թրամփը Truth Social-ի իր էջում գովազդել է ավելի քան 20 ընկերություն՝ դրանց բաժնետոմսերը գնելուց մի քանի օր անց՝ երբեմն հայտարարելով կառավարության այնպիսի գործողությունների մասին, որոնք կարող էին օգուտ բերել այն ընկերություններին, որոնցում նա հենց նոր ներդրում էր արել», – նշվում է CNN-ի հրապարակման մեջ։

CNN-ի հաշվարկներով՝ Թրամփի ներդրումային հաշիվներից առնվազն 44 գործարքով գնվել են 21 ընկերության բաժնետոմսեր՝ այդ ընկերությունների, դրանց ղեկավարների կամ արտադրանքի վերաբերյալ դրական հրապարակումներից մեկ շաբաթ առաջ։ Հեռուստաալիքը համադրել է նախագահի ֆինանսական հայտարարագիրը և նրա գրառումները սոցիալական ցանցում։

Մասնավորապես, Nvidia-ի բաժնետոմսեր՝ 200 հազարից մինչև 500 հազար դոլար արժողությամբ, ձեռք են բերվել ընկերության՝ ԱՄՆ-ում գերհամակարգիչներ արտադրելու ծրագրերի մասին հրապարակումից մի քանի օր առաջ։ Բացի այդ, ինչպես նշում է CNN-ը, 2025 թվականի հուլիսին Tesla-ի բաժնետոմսեր՝ 500 հազարից մինչև 1 միլիոն դոլար արժողությամբ, գնելուց հետո Թրամփը հայտարարել էր, որ ցանկանում է Իլոն Մասկի ընկերությունների բարգավաճումը։

Միևնույն ժամանակ, CNN-ը նշում է, որ որևէ ապացույց չկա, թե Թրամփը հրապարակումներն արել է իր ներդրումային պորտֆելի արժեքը բարձրացնելու նպատակով։ Սպիտակ տանը հայտարարել են, որ նախագահի ներդրումային ակտիվները կառավարում են անկախ ֆինանսական կազմակերպություններ, իսկ Թրամփն ու նրա ընտանիքի անդամները չեն մասնակցում կոնկրետ գործարքների ընտրությանը, կառավարմանը կամ հաստատմանը։

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44