Բիզնես

USD BUY - 362.50+0.00 USD SELL - 364.50-0.50
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 419.50+0.00
OIL:  BRENT - 101.74-1.58 WTI - 98.34-1.95
COMEX:  GOLD - 4368.10-0.41 SILVER - 66.94+0.00
COMEX:  PLATINUM - 1805.90-0.03
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 157.12+0.17 EUR/GBP - 1.1479-0.03
FOREX:  EUR/USD - 1.1479-0.03 GBP/USD - 1.3383-0.07
STOCKS RUS:  RTSI - 852.33+1.67
STOCKS US: DOW JONES - 51682.64-0.18 NASDAQ - 26522.55+0.39
STOCKS US: S&P 500 - 7650.50+0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 65018.95+1.38 TOPIX - 4091.14-0.07
STOCKS CHINA:  HANG SENG - 24750.78+0.60 SSEC - 3911.87+0.94
STOCKS EUR:  FTSE100 - 10659.13-1.45 CAC40 - 8065.02-1.49
STOCKS EUR:  DAX - 25304.06-1.60
18/09/2026  CBA:  USD - 363.44-0.06 GBP - 485.52-1.02
18/09/2026  CBA:  EURO - 417.05-0.18
18/09/2026  CBA:  GOLD - 51041+458 SILVER - 749.29-7.37
Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի
21/07/2026 12:14
Կիսվել

Հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը վերածվում է քարայրային թանգարանի

Արենիում ակտիվ աշխատանքներ են իրականացվում առաջին քարայրային թանգարանի ստեղծման ուղղությամբ: Viva-ի և «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի համագործակցության նպատակը հեռանկարային է:

Գործընկեր կազմակերպությունները ձգտում են մինչև տարեվերջ հնագույն քաղաքակրթության և գինեգործության օրրանը հանրությանն ու աշխարհին ներկայացնել նոր ձևաչափով՝ քարայրային թանգարանի տեսքով: Դա թույլ կտա պահպանել հնագիտական բացառիկ ժառանգությունը և նպաստել Վայոց ձորի զբոսաշրջության, կրթության, գիտության ու տնտեսության զարգացմանը: Ավելին, թանգարանի ստեղծումը կարող է նպաստել, որ «Արենի-1 քարայրը» դառնա նաև եզակի գիտակրթական կենտրոն ամբողջ Հարավային Կովկասում:

Համաշխարհային նշանակության հնագիտական կենտրոնում արդեն ավարտվում են պահարանների և ցուցափեղկերի տեղադրման աշխատանքները: Զուգահեռաբար լուծվում են թանգարանի լուսավորության, կահավորման հայեցակարգի և անվտանգության ապահովման հարցերը: Հայտնաբերված գունազարդ կարասն արդեն իր տեղն ունի: Նախապատրաստվել է նաև դրա անիմացիոն ցուցադրությունը: Հիմնադրամն արդեն յոթ տարի հետազոտություններ է իրականացնում Վայոց ձորում: Հետազոտվող շերտերում պահպանվել է մարդկության ձևավորման վաղ փուլերից մինչև մեր օրերի բացառիկ պատմություն: Ուշադրության կենտրոնում են ոչ միայն Արենիի քարայրի, այլև Արփա գետի հովտի հնագիտական ժառանգության ուսումնասիրությունները։

«Քարայրային թանգարան ստեղծելու միտքը բավականին ռիսկային էր, որովհետև չկա նման փորձ: Մի բան է համարձակ գաղափար ունենալը, մեկ այլ՝ այն նյութականացնելը: Այդպես է նաև հնագիտության մեջ: Մի իրավիճակ է, երբ նոր հուշարձան ես պեղում և չգիտես՝ ինչ ակնկալել, մեկ այլ՝ երբ շարունակում ես տարիներ առաջ սկսած աշխատանքդ: Viva-ն հավատաց մեր նախաձեռնության կարևորությանը, գնաց ռիսկի և աջակցեց մեզ: Ռիսկեր իհարկե կան, սակայն թանգարանի ստեղծման ընթացքը ցույց է տալիս, որ մեր հույսերը կարդարանան և կունենանք շատ լավ արդյունք», – ասել է «Արենի-1 քարայր» գիտահետազոտական հիմնադրամի հիմնադիր, ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, Արենիի արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը:

««Արենի-1» քարայրը ոչ միայն Հայաստանի եզակի հնագիտական հուշարձաններից է, այլև համաշխարհային նշանակության ժառանգություն, որը հնարավորություն է տալիս նորովի բացահայտելու մարդկային քաղաքակրթության, մշակույթի և գինեգործության ակունքները։ Viva-ի համար մեծ պատիվ է մասնակցել մի նախագծի, որը միավորում է գիտությունը, կրթությունը, ազգային ժառանգության պահպանությունն ու մարզային զբոսաշրջության զարգացումը։ Մենք համոզված ենք, որ Հայաստանում առաջին քարայրային թանգարանի ստեղծումը հնարավորություն կտա արժանավայել ներկայացնելու այս անգնահատելի գտածոները աշխարհին, փոխանցելու դրանց նշանակությունը գալիք սերունդներին և նոր խթան հաղորդելու Վայոց ձորի մարզի զարգացմանը։ Աջակցելով նման նախաձեռնություններին՝ մենք ներդրում ենք կատարում ոչ միայն անցյալի պահպանման, այլև մեր երկրի ապագայի կերտման գործում», – նշել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Նյութական ու հոգևոր մշակույթների կապը ներկայացնող Արենի-1 քարայրում հայտնաբերվել են 6000 տարի առաջ ապրած հասարակության աշխարհընկալմանն առնչվող հազարավոր գտածոներ: Դրանք փոխում են մարդկության վաղ պատմության մասին եղած  պատկերացումները: Թանգարանային ցուցադրության նմուշ դառնալու համար գտածոները Հնագիտության և ազգագրության ինստիտուտում անցնում են վերականգնման երկարատև գործընթաց։ Այս աշխատանքը պահանջում է համբերատար, զգույշ, բծախնդիր և պատասխանատու մոտեցում, որպեսզի մեր երկրի  հնագիտական ժառանգությունը և համամարդկային նշանակության գտածոներն արժանավայել կերպով ներկայացվեն աշխարհին:

Քարայրային թանգարանն ունենալու է երկու դահլիճ: Viva-ի աջակցությամբ թանգարանը կկահավորվի ու նաև կհագեցվի անվտանգության անհրաժեշտ համակարգով:

18/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.44
-0.06
Եվրո (EUR)
417.05
-0.18
Ռուբլի (RUR)
4.3123
+0.0049
Լարի (GEL)
139.53
-0.01
51041
+458
Արծաթ
749.29
-7.37