Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Մեծ Բրիտանիայում հիմնադրված ընկերությունները զանգվածաբար անցնում են օտարերկրյա ներդրողների վերահսկողության տակ
22/07/2026 12:04
Կիսվել

Մեծ Բրիտանիայում հիմնադրված ընկերությունները զանգվածաբար անցնում են օտարերկրյա ներդրողների վերահսկողության տակ

Մեծ Բրիտանիայում կտրուկ արագացել է տեղական հրապարակային ընկերությունների՝ օտարերկրյա ներդրողների կողմից ձեռքբերման միտումը, ինչը պայմանավորված է բրիտանական բիզնեսների թերագնահատված արժեքով: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Միայն 2026 թվականի հուլիսի 16-ին Rotork ընկերությունը համաձայնել է շվեյցարա-շվեդական ABB խմբի հետ 5.5 մլրդ դոլար արժողությամբ գործարքին, իսկ 2026 թվականի հուլիսի 21-ին աութսորսինգի ոլորտում գործող Mitie խումբն ընդունել է OCS Group-ի՝ 3.1 մլրդ ֆունտ ստեռլինգ արժեցած առաջարկը։

Նույն ժամանակահատվածում Gooch & Housego ընկերությունն ընդունել է ամերիկյան Arlington Capital-ի՝ 346 մլն ֆունտ ստեռլինգ արժողությամբ առաջարկը, իսկ Ramsdens ցանցը համաձայնել է FirstCash ընկերության կողմից 200 մլն ֆունտ ստեռլինգով ձեռքբերմանը։

Ներդրումային Peel Hunt բանկի փորձագետների տվյալներով՝ 2023 թվականի սկզբից ի վեր գրանցվել է ավելի քան 100 մլն ֆունտ ստեռլինգ կապիտալիզացիա ունեցող բրիտանական ձեռնարկությունների ձեռքբերման 154 առաջարկ՝ ընդհանուր 165 մլրդ ֆունտ ստեռլինգ արժեքով։ Միևնույն ժամանակ, Rotork, Gooch & Housego և Ramsdens ընկերությունների բաժնետոմսերի ընթացիկ գների նկատմամբ առաջարկված հավելավճարները համապատասխանաբար կազմել են 73%, 41% և 49%։

«Սա վկայում է այն մասին, թե որքան թերագնահատված են դարձել բրիտանական բազմաթիվ ընկերություններ», – ընդգծել են Peel Hunt-ում։

Իրավիճակն ավելի է բարդանում դեպի այլ շուկաներ կապիտալի արտահոսքի պատճառով։ 2023 թվականի սկզբից յոթ խոշոր կորպորացիա, այդ թվում՝ CRH-ն և Wise-ը, փոխել էբաժնետոմսերի ցուցակման վայրը՝ բրիտանական շուկայից դուրս բերելով մոտ 120 մլրդ ֆունտ ստեռլինգ շուկայական կապիտալիզացիա։ Եվս ութ ընկերություն, որոնց թվում է չիպերի մշակմամբ զբաղվող Arm Holdings-ը, ի սկզբանե ընտրել է արտասահմանյան ֆոնդային բորսաները՝ բրիտանական շուկային զրկելով ևս 330 մլրդ ֆունտ ստեռլինգից։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08