Tesla-ի բաժնետոմսերը մեկ շաբաթում 19%-ով անկում են ապրել՝ արհեստական բանականության ծախսերի աճի ֆոնին
Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla ընկերության բաժնետոմսերը շարունակեցին անկում ապրել արդեն երրորդ օրն անընդմեջ՝ հուլիսի 24-ին առևտրի ժամանակ կորցնելով ավելի քան 3%, հաղորդում է CNBC-ն։
Այս շաբաթ Իլոն Մասկի ընկերության բաժնետոմսերը նվազել են գրեթե 19%-ով։ Ամենամեծ անկումը տեղի է ունեցել հինգշաբթի օրը, երբ բաժնետոմսերը կտրուկ անկում են ապրել 15%-ով։
Բաժնետոմսերի շուկայի բացասական միտումը ուղղակիորեն կապված է ավտոարտադրողի ղեկավարության վերջին հայտարարությունների հետ։ Ներդրողները սկսեցին ակտիվորեն հրաժարվել ակտիվներից, այն բանից հետո, երբ ընկերությունը նախազգուշացրեց արհեստական բանականության տեխնոլոգիաների մշակման համար ֆինանսական ծախսերի առաջիկա աճի մասին։
