Դոնալդ Թրամփը գնահատել է Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցի հետ կապված իրավիճակը զարգանում է դրական հունով, սակայն այլ մանրամասներ չի ներկայացրել։
Ավելի վաղ Իրանի արտաքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Թեհրանն ու Մասկատը համաձայնեցրել են Հորմուզի նեղուցով նավերի անցման երթուղու աշխարհագրական մանրամասները։
Երեկ Թրամփը հայտարարել էր, որ անձամբ ներգրավված է Իրանի հետ ընթացող բանակցություններում և կարծիք էր հայտնել, որ համաձայնության հասնել հնարավոր կլինի բավականին շուտ։
