Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Արհեստական բանականությունը փոխում է զանգերի կենտրոնների շուկան․ Microsoft, Uber և CBA-ն կրճատում են աշխատակիցներին
07/08/2026 16:30
Կիսվել

Արհեստական բանականությունը փոխում է զանգերի կենտրոնների շուկան․ Microsoft, Uber և CBA-ն կրճատում են աշխատակիցներին

Արհեստական բանականությունը սկսում է էապես փոխել զանգերի կենտրոնների ոլորտը։ Bloomberg-ի փոխանցմամբ՝ Commonwealth Bank of Australia (CBA)-ը, Microsoft-ը, Uber-ը և Hyatt Hotels-ը ավտոմատացնում են հաճախորդների սպասարկումը՝ կրճատելով հազարավոր աշխատատեղեր։

Forrester-ի գնահատմամբ՝ մինչև 2030 թվականը հաճախորդների աջակցության ոլորտում աշխատատեղերի գրեթե կեսը կազդվի ԱԲ-ի ներդրումից, իսկ ամենամեծ կրճատումները սպասվում են Ֆիլիպիններում։

CBA-ն կրճատել է չաթային աջակցության հարյուրավոր աշխատակիցների՝ տարեկան խնայելով տասնյակ միլիոնավոր դոլարներ։ Microsoft-ը վերջին տարիներին նվազեցրել է աջակցման ծառայության անձնակազմը 50.000-ից մինչև 40.000 և հայտնում է, որ ԱԲ-ը տարեկան մոտ 750 մլն դոլար է խնայում ընկերությանը։

IDram

Uber-ը կրճատել է աջակցման ծառայության աշխատակիցների 10%-ը, իսկ Hyatt Hotels-ը՝ 30%-ը՝ ավտոմատացնելով պարզ հարցումների մշակումը։ Brinks Home Security-ը AI-ի շնորհիվ երկու երրորդով կրճատել է զանգերի ծավալը և աշխատակիցների թիվը 800-ից մինչև 400։

Bloomberg-ի տվյալներով՝ ԱԲ լուծումները հաճախ առաջարկվում են որպես անձնակազմի ծախսերը նվազեցնելու միջոց, ինչը ճնշում է նաև ոլորտի աութսորսինգային ընկերությունների՝ Teleperformance, Concentrix և TTEC-ի բաժնետոմսերի վրա։ 1-800Accountant-ը նախատեսում է հաջորդ տարի աութսորսինգային անձնակազմի ծախսերը կրճատել 50%-ով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72