2026թ․-ի հունվար-հունիսին Հայաստանում պղնձի խտանյութի արտադրությունը աճել է 31․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հունիսին Հայաստանում արտադրվել է 172,325.4 տոննա պղնձի խտանյութ։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատությամբ՝ արտադրության ծավալն աճել է 31․4%-ով։
Միևնույն ժամանակ, ցինկի խտանյութի արտադրությունը աճել է 9․2%-ով և կազմել 6,390.0 տոննա, իսկ մոլիբդենի խտանյութինը նվազել է 25․7%-ով՝ կազմելով 8,886.0 տոննա։
Ֆեռոմոլիբդենի արտադրությունը նվազել է 50․7%-ով և կազմել 731.2 տոննա, պողպատե խողովակների արտադրությունն աճել է 45․8%-ով և կազմել 16,744.2 տոննա, իսկ ալյումինե նրբաթիթեղի արտադրությունը աճել է 1%-ով՝ կազմելով 10,319.8 տոննա։
