Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Intel-ը 15 միլիարդ դոլարի բաժնետոմսերի տեղաբաշխում կանցկացնի՝ արհեստական բանականության նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին
11/08/2026 14:43
Կիսվել

Intel-ը 15 միլիարդ դոլարի բաժնետոմսերի տեղաբաշխում կանցկացնի՝ արհեստական բանականության նկատմամբ բարձր պահանջարկի ֆոնին

Ամերիկյան Intel կորպորացիան հայտարարել է 15 միլիարդ դոլարի սովորական բաժնետոմսերի տեղաբաշխման մասին՝ արհեստական բանականության ոլորտում հաշվողական ռեսուրսների նկատմամբ հաճախորդների աճող պահանջարկը բավարարելու նպատակով: Այս մասին հայտնում է CNBC-ն։ Այս լուրի ֆոնին չիպարտադրող ընկերության արժեթղթերը մինչև առևտրային նստաշրջանի մեկնարկը նվազել են 4%-ով։

Ներգրավված միջոցներն ընկերությունն ուղղելու է կորպորատիվ կարիքներին, այդ թվում՝ կապիտալ ծախսերին և շրջանառու կապիտալին, ինչպես նաև մասնագիտացված պրոցեսորների և առաջադեմ փաթեթավորման տեխնոլոգիաների զարգացմանը։

Goldman Sachs-ի փորձագետների գնահատմամբ՝ ընթացիկ տարում տեխնոլոգիական հսկաների՝ արհեստական բանականության ենթակառուցվածքների վրա կատարած ծախսերը կհասնեն 765 միլիարդ դոլարի, իսկ 2027 թվականին այդ ցուցանիշը կաճի մինչև 1.2 տրիլիոն դոլար։

IDram

Միևնույն ժամանակ, Intel-ի առաջարկը ներառում է 30-օրյա օպցիոն, որը տեղաբաշխման կազմակերպիչներին հնարավորություն է տալիս լրացուցիչ 2.25 միլիարդ դոլարի բաժնետոմսեր ձեռք բերել։

Անցած ամիս Intel-ը հաշվետվություն էր ներկայացրել վերջին 15 տարվա ընթացքում հասույթի աճի ամենաբարձր տեմպերի մասին և կապիտալ ծախսերի կանխատեսումը բարձրացրել էր մինչև 20 միլիարդ դոլար։ Ֆինանսական տնօրեն Դեյվիդ Զինսներն ընդգծել էր, որ ներդրումների մեծ մասը կուղղվի գործարանների տեխնիկական հագեցմանը՝ հավելելով, որ ընկերությունը պատրաստվում է 2027 թվականին ցուցանիշների «զգալի աճի»։

Վերջին մեկ տարվա ընթացքում կորպորացիայի բաժնետոմսերի արժեքը հնգապատկվել է, իսկ 2026 թվականին դրանք թանկացել են 175%-ով։ Աճին նպաստել են ենթակառուցվածքների զարգացումը և ԱՄՆ կառավարության կողմից ընկերության 10% բաժնեմասի ձեռքբերումը՝ ներքին չիպարտադրությանն աջակցելու նպատակով։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45