Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Դոնալդ Թրամփի ընկերությունը կրիպտոակտիվների արժեզրկման պատճառով կրել է 238 մլն դոլարի վնաս
11/08/2026 18:40
Կիսվել

Դոնալդ Թրամփի ընկերությունը կրիպտոակտիվների արժեզրկման պատճառով կրել է 238 մլն դոլարի վնաս

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Trump Media and Technology Group ընկերությունը, որին պատկանում է Truth Social սոցիալական հարթակը, ապրիլ-հունիս ամիսներին գրանցել է 238 մլն դոլարի եռամսյակային վնաս, ինչը հիմնականում պայմանավորված է ընկերության կրիպտոուղղության զարգացմամբ և թվային ակտիվների արժեքի անկմամբ, հայտնում է BBC-ն։

Ընկերության վնասը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 10 անգամ։ Միաժամանակ ղեկավարությունը հայտարարել է, որ կրկին կենտրոնանալու է իր հիմնական՝ սոցիալական մեդիայի բիզնեսի զարգացման վրա։

Truth Social-ը նաև առաջարկում է վճարովի ծառայություն, որը բաժանորդներին ավելի արագ հասանելիություն է տալիս հարթակի ամենաազդեցիկ օգտատերերի հրապարակումներին, որոնք կարող են ազդեցություն ունենալ շուկաների վրա։ Ընկերության տվյալներով՝ ծառայությունն արդեն ունի ավելի քան 10 հաճախորդ, որոնցից յուրաքանչյուրը ամսական վճարում է 60.000–100.000 դոլար։

Վերջերս Trump Media and Technology Group-ը հայտարարեց նաև Ուոլ Սթրիթի թրեյդերների համար Truth Social-ի հրապարակումներին արագացված հասանելիություն ապահովելու ծրագրի մասին՝ նպատակ ունենալով նրանց մրցակցային առավելություն տալ բաժնետոմսերի և այլ ակտիվների առևտրում։

10x Research-ի վերլուծաբան Մարկուս Թիլենի խոսքով՝ ընկերությունն այսօր ավելի շատ կրիպտոակտիվների հոլդինգային ընկերություն է, որի շուրջ կառուցված է մեդիա բիզնեսը, և հիմնական վնասները հենց այդ ռազմավարության հետևանք են։

Ավելի վաղ ընկերությունը հրաժարվել էր Crypto.com-ի հետ համատեղ նախագծից, որը նախատեսում էր Truth Social-ում ներդնել կանխատեսումների շուկայի գործառույթներ։ Այս որոշումը առաջացրել էր իրավական և էթիկական քննարկումներ՝ կապված այն հանգամանքի հետ, որ ընկերության խոշոր բաժնետերերը շարունակում են մնալ նախագահի ընտանիքի անդամները։

Չնայած ընկերության հասույթը տարեկան կտրվածքով աճել է 89%-ով՝ հասնելով 1.7 մլն դոլարի, ընդհանուր արդյունքը մնացել է բացասական՝ կրիպտոակտիվների արժեքի նվազման պատճառով։

Երկրորդ եռամսյակի ավարտին Trump Media and Technology Group-ի համախառն ակտիվները կազմել են 2 մլրդ դոլար, իսկ ֆինանսական ակտիվները՝ շուրջ 1.9 մլրդ դոլար, որոնք ներառում են դրամական միջոցներ, կարճաժամկետ ներդրումներ և թվային արժույթներ։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91