Իլոն Մասկը ներկայացրել է չիպերի արտադրության աշխարհի խոշորագույն գործարանի նախագիծը
Իլոն Մասկը տեղեկացրել Տեխասում նախատեսվող Terafab չիպերի արտադրության ապագա գործարանի նախագծի մասին։
«Terafab Texas-ը կդառնա Երկրի վրա ամենամեծ և ամենաթանկարժեք շենքը», – գրել է նա X-ում՝ հրապարակելով համապատասխան տեսանյութը։
SpaceX-ի կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ գործարանի տարածքը կկազմի մոտ 9.3 միլիոն քառակուսի մետր։ Հրապարակման մեջ նշվում է, որ Terafab-ը կդառնա չիպերի արտադրության աշխարհի ամենամեծ գործարանը։
Արտադրվող միկրոչիպերը նախատեսվում է օգտագործել Optimus մարդանման ռոբոտներում, Cybercab ռոբոտատաքսիներում, ինչպես նաև SpaceX-ի տիեզերական տվյալների մշակման կենտրոններում։
Մասկը Terafab միկրոչիպերի արտադրության նախագծի մեկնարկի մասին պաշտոնապես հայտարարել էր մարտի 22-ին։ Նա նշել էր, որ Terafab-ը իրեն պատկանող Tesla, xAI և SpaceX ընկերությունների համատեղ նախագիծն է։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

