Ֆինանսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+0.50
EUR BUY - 418.00+0.00 EUR SELL - 424.00+0.00
OIL:  BRENT - 88.46-1.73 WTI - 82.64-1.99
COMEX:  GOLD - 4410.50+0.09 SILVER - 65.56+1.22
COMEX:  PLATINUM - 1753.70-0.64
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.44+0.03 EUR/GBP - 1.1522-0.10
FOREX:  EUR/USD - 1.1522-0.10 GBP/USD - 1.3489-0.12
STOCKS RUS:  RTSI - 873.52-1.71
STOCKS US: DOW JONES - 53770.27-0.04 NASDAQ - 26588.49+0.54
STOCKS US: S&P 500 - 7748.50+0.26
STOCKS JAPAN:  NIKKEI - 67524.06+0.83 TOPIX - 4139.00+0.94
STOCKS CHINA:  HANG SENG - 25440.17-0.83 SSEC - 3946.68+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10833.15-0.10 CAC40 - 8674.94-0.46
STOCKS EUR:  DAX - 26331.07-0.23
12/08/2026  CBA:  USD - 365.91-0.16 GBP - 494.53+0.45
12/08/2026  CBA:  EURO - 422.04-0.19
12/08/2026  CBA:  GOLD - 51567+671 SILVER - 766.85+14.37
ԱՄՆ-ի բյուջեի հուլիսյան պակասուրդը դարձել է տվյալ ամսվա պատմական առավելագույնը
13/08/2026 12:10
Կիսվել

ԱՄՆ-ի բյուջեի հուլիսյան պակասուրդը դարձել է տվյալ ամսվա պատմական առավելագույնը

ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը հուլիսին կազմել է 432.308 մլրդ դոլար, ինչը 48.5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը (291.143 մլրդ դոլար)։ Այդ մասին հայտնել է երկրի Ֆինանսների նախարարությունը։

Սա հուլիս ամսվա համար գրանցված ամենամեծ բացասական հաշվեկշիռն է։ Ընդհանուր առմամբ, այն ամենաբարձր մակարդակն է 2021 թվականի մարտից ի վեր։

Անցած ամսվա ընթացքում բյուջեի եկամուտները նվազել են 1.3%-ով՝ կազմելով 334.01 մլրդ դոլար։

Միևնույն ժամանակ, ծախսերը աճել են 21.7%-ով՝ հասնելով 766.318 մլրդ դոլարի, ինչը մասնավորապես պայմանավորված է եղել օրացուցային գործոնով՝ մի շարք վճարումների ժամկետների տեղափոխմամբ։ Այդ թվում՝ պետական պարտքի տոկոսային վճարումները կազմել են 104 մլրդ դոլար, Medicare առողջապահական ապահովագրության ծրագրի ծախսերը՝ 174 մլրդ դոլար, իսկ սոցիալական ապահովության համակարգի ծախսերը՝ 141 մլրդ դոլար։

2026 ֆինանսական տարվա առաջին տասը ամիսների ընթացքում, ԱՄՆ-ի բյուջեի պակասուրդն աճել է 10.5%-ով՝ հասնելով 1.799 տրլն դոլարի։ Այդ ցուցանիշն արդեն գերազանցում է ամբողջ 2025 ֆինանսական տարվա արդյունքը։

Նույն ժամանակահատվածում բյուջեի եկամուտներն աճել են 3.2%-ով՝ հասնելով 4.485 տրլն դոլարի, իսկ ծախսերը՝ 5.2%-ով՝ մինչև 6.284 տրլն դոլար։

Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, 2025 ֆինանսական տարվա արդյունքներով ԱՄՆ-ի պետական բյուջեի պակասուրդը կազմել էր 1.775 տրլն դոլար, ինչը 2.3%-ով ցածր էր նախորդ տարվա ցուցանիշից։

ԱՄՆ-ում պետական բյուջեի ռեկորդային պակասուրդը՝ 3.1 տրլն դոլար, գրանցվել է 2020 ֆինանսական տարում։ Իսկ բյուջեի հավելուրդ վերջին անգամ արձանագրվել է 2001 ֆինանսական տարում։

12/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.91
-0.16
Եվրո (EUR)
422.04
-0.19
Ռուբլի (RUR)
4.4144
-0.0073
Լարի (GEL)
139.71
-0.03
51567
+671
Արծաթ
766.85
+14.37