Ռուսաստանի տնտեսությունը կառուցվածքային փոփոխությունների ֆոնին վերադարձել է աճի
2023 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանի տնտեսությունն ՀՆԱ-ի աճ է արձանագրել, սակայն մակրոտնտեսական ցուցանիշները վկայում են մի շարք կառուցվածքային փոփոխությունների մասին, հաղորդում է CNBC-ն։
Պաշտոնական տվյալներով՝ երկրորդ եռամսյակում երկրի ՀՆԱ-ն տարեկան կտրվածքով աճել է 1.3%-ով, իսկ առաջին կիսամյակի արդյունքներով՝ 0.6%-ով։ Չնայած դրական դինամիկային՝ փորձագետները նշում են բյուջեի դեֆիցիտի աճը և գնաճային ճնշումը։ 2026 թվականի առաջին կիսամյակում նավթագազային եկամուտները կազմել են երկու տարի առաջվա նույն ժամանակահատվածի մակարդակի 64%-ը։ Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Բանկը տնօրինում է շուրջ 300 մլրդ դոլար հասանելի պահուստներ, որոնք կարող են ուղղվել ֆիսկալ ճեղքերի ծածկմանը։
Ներկայիս տնտեսական իրավիճակն անդրադարձել է նաև քաղաքացիների սպառողական վարքագծի վրա։ Ավելի վաղ X5 Group-ում հայտնել էին, որ գնորդներն ավելի հաճախ են նախընտրում սեփական ապրանքանիշերի ավելի մատչելի սննդամթերքը։ Մասնավորապես, թխվածքաբլիթների սպառումն աճել է գրեթե 2.5 անգամ, քանի որ սպառողները դրանք դիտարկում են որպես «փոքր հաճույք, բայց ավելի էժան, քան շոկոլադն ու այլ հրուշակեղենը»։
