Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.50-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 104.54+1.53 WTI - 91.66+1.35
COMEX:  GOLD - 4191.00+1.43 SILVER - 60.67+2.73
COMEX:  PLATINUM - 1695.40+0.87
LME:  ALUMINIUM - 3048.50-1.68 COPPER - 14540.00+1.97
LME:  NICKEL - 15622.00-0.03 TIN - 53006.00-1.86
LME:  LEAD - 1888.00+1.97 ZINC - 3805.50+2.56
FOREX:  USD/JPY - 158.26+0.15 EUR/GBP - 1.1198-0.23
FOREX:  EUR/USD - 1.1198-0.23 GBP/USD - 1.3231-0.04
STOCKS RUS:  RTSI - 891.14+4.28
STOCKS US: DOW JONES - 51654.95+0.83 NASDAQ - 27366.17+0.64
STOCKS US: S&P 500 - 7811.54+0.59
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92+0.00 TOPIX - 4104.81+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 24271.20+0.25 SSEC - 3797.24-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10552.05+1.06 CAC40 - 7803.33+0.95
STOCKS EUR:  DAX - 25087.27+1.13
12/10/2026  CBA:  USD - 362.21+0.28 GBP - 479.2+0.55
12/10/2026  CBA:  EURO - 404.88-0.7
12/10/2026  CBA:  GOLD - 48751+756 SILVER - 701.05+16.25
Գաղտնի բունկերը կարող է խանգարել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը պարահանդեսների սրահ կառուցելու ծրագրին
25/08/2026 14:34
Կիսվել

Գաղտնի բունկերը կարող է խանգարել Դոնալդ Թրամփի՝ Սպիտակ տանը պարահանդեսների սրահ կառուցելու ծրագրին

Սպիտակ տան տակ գտնվող գաղտնի բունկերը կարող է թուլացնել Դոնալդ Թրամփի այն հիմնավորումը, թե նոր շքեղ պարահանդեսների սրահը անհրաժեշտ է նախագահի անվտանգության համար, գրում է The Washington Post-ը։

ԱՄՆ Գերագույն դատարանը վերջերս թույլատրել է վերսկսել շինարարությունը՝ վերացնելով նախկին արգելքը։ Թրամփը պնդում է, որ նոր սրահի տակ նախատեսվող «հսկայական համալիրը» պետք է ծառայի պետության ղեկավարի պաշտպանությանը։

Սակայն նախկին բարձրաստիճան պաշտոնյաների խոսքով՝ նախագահի նստավայրի տակ արդեն գործում է հուսալի բունկեր, որը կառուցվել է Բարաք Օբամայի նախագահության ժամանակ։ Այն գտնվում է ավելի քան 18 մետր խորության վրա, նախատեսված է տասնյակ մարդկանց համար և կարող է դիմակայել միջուկային պայթյունի։

Սպիտակ տան Արևելյան թևում շինարարությունը սկսվել է 2025 թվականին, իսկ նախագծի արժեքը գնահատվում է 400 մլն դոլար։ Թրամփը պնդում է, որ այն ֆինանսավորվում է իր անձնական միջոցների և մասնավոր հովանավորների նվիրատվությունների հաշվին։

Նախագիծը դարձել է դատական վեճի առարկա։ Պատմական ժառանգության պահպանության ազգային հիմնադրամը վիճարկել է շինարարությունը՝ մատնանշելով համաձայնեցման ընթացակարգերի խախտումներ, սակայն անցած շաբաթ Գերագույն դատարանը վերացրել է աշխատանքների շարունակման վերջին խոչընդոտները։

Դեռ 2018 թվականին Washington Examiner-ը հայտնել էր Սպիտակ տան տակ գտնվող հինգհարկանի ստորգետնյա ապաստարանի մասին, որի շինարարությունը սկսվել էր 2010 թվականին և նույնպես արժեցել էր մոտ 400 մլն դոլար։

12/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.21
+0.28
Եվրո (EUR)
404.88
-0.7
Ռուբլի (RUR)
4.2997
+0.032
Լարի (GEL)
139.47
+0.35
48751
+756
Արծաթ
701.05
+16.25