Դոնալդ Թրամփը Կանադային մեղադրել է ԱՄՆ տնտեսությանը տարեկան 60 մլրդ դոլար վնաս պատճառելու մեջ
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ վերջին 10 տարիների ընթացքում ԱՄՆ-ը Կանադայի հետ առևտրային հարաբերությունների պատճառով տարեկան միջինում կորցրել է մոտ 60 մլրդ դոլար և խոստացել է վերջ դնել այդ գործելակերպին։
Truth Social-ում Թրամփը նաև նշել է, որ Կանադան ամերիկացի ֆերմերների նկատմամբ կիրառում է 400% և ավելի մաքսատուրքեր և վնասել է մի շարք ամերիկյան ընկերությունների դիրքերին։ Նա նաև քննադատել է Gulfstream-ի ինքնաթիռների հավաստագրման հետ կապված կանադական քաղաքականությունը։
Թրամփը հերքել է տեղեկությունները, թե Օտտավայի հետ բանակցությունների ընթացքում դեմ է եղել ֆրանսերենի օգտագործմանը՝ այդ պնդումը վերագրելով Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին։
Անցած շաբաթ ԱՄՆ առևտրային ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը հայտնել էր, որ Կանադան մերժել է Վաշինգտոնի առաջարկած երկկողմ համաձայնագիրը։ Դրանից հետո օրերս ԱՄՆ-ը Կանադայից ներմուծվող որոշ ապրանքների նկատմամբ սահմանել է 50% մաքսատուրք, իսկ Քարնին հայտարարել է մոտակա ժամանակներս պատասխան միջոցների մասին։
Թրամփը նաև հայտարարել է, որ մոտակա ժամանակներս ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի կանադական ավտոմեքենաների, ավտոպահեստամասերի և պողպատի նկատմամբ։
