Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 397.00-98.00 EUR SELL - 404.00-0.50
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 64659.47+1.10 TOPIX - 4003.28+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 22958.65-0.59 SSEC - 3651.43-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
29/10/2026  CBA:  USD - 360.3-0.21 GBP - 480.03+1.45
29/10/2026  CBA:  EURO - 401.7+0.74
29/10/2026  CBA:  GOLD - 46822-204 SILVER - 622.87+5.44
Գերմանական ավտոբաղադրիչների արտադրողները փոխում են ուղղությունը` ոլորտի անկման ֆոնին
26/08/2026 18:17
Կիսվել

Գերմանական ավտոբաղադրիչների արտադրողները փոխում են ուղղությունը` ոլորտի անկման ֆոնին

Գերմանիայում ավտոմոբիլային արդյունաբերությունից դեպի ավելի բարձր աճի հեռանկար ունեցող ոլորտներ անցումը թափ է հավաքում, նշում է Financial Times-ը․ մատակարարները զարգացնում են այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են բժշկական տեխնոլոգիաները, ռոբոտաշինությունը և պաշտպանական արդյունաբերությունը։

Գերմանական ավտոարդյունաբերության ճյուղային ասոցիացիայի՝ VDA-ի տվյալներով, որոնց հղում է անում Financial Times-ը, մինչև 2035 թվականը երկրի ավտոմոբիլային արդյունաբերությունը կկորցնի ևս 125 հազար աշխատատեղ, ընդ որում՝ կրճատումների վտանգի առավել մեծ ռիսկի տակ են հատկապես մատակարարները։

Բիզնեսի վերակազմավորմամբ զբաղվող FTI-Andersch խորհրդատվական ընկերության կողմից նոյեմբերին անցկացված հարցման համաձայն՝ ոլորտում կառուցվածքային փոփոխություններից տուժած գերմանական մատակարարներից յուրաքանչյուր չորսից երեքն արդեն վերաուղղորդվում են գործունեության այլ ոլորտների։ Ինչպես գրում է FT-ն, ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում է պաշտպանական արդյունաբերությունը․ եվրոպական երկրների պետական ծախսերի աճը մեծացրել է այս ոլորտի արագ զարգացման սպասումները։

Ավտոբաղադրիչների աշխարհի խոշորագույն մատակարարներից մեկը՝ Bosch-ը ձգտում է դիվերսիֆիկացնել իր բիզնեսը։ Ավանդական ավտոմոբիլային բիզնեսում առկա խնդիրների ֆոնին ընկերությունը հայտարարել է ամբողջ աշխարհում 22 հազար աշխատատեղ կրճատելու ծրագրերի մասին։ Սակայն վերջերս Bosch-ը հայտնել է ռոբոտաշինության ոլորտում իր գործունեությունն ընդլայնելու մասին, որը, ընկերության ղեկավարների խոսքով, ժամանակի ընթացքում կարող է վերածվել բազմամիլիարդ եվրոյի հասնող շրջանառությամբ բիզնեսի։ Անցած տարի Շտուտգարտում տեղակայված ընկերության հասույթը կազմել է 91 մլրդ եվրո։

Ռեգո Ինշուրանս

Հրատարակության տվյալներով՝ նույնիսկ Volkswagen-ը, որն արտադրության ծավալով աշխարհում երկրորդ խոշորագույն ավտոարտադրողն է, համագործակցության հնարավորություններ է փնտրում պաշտպանական ընկերությունների հետ՝ նրանց փոխանցելու այն գործարանները, որոնք կոնցեռնին այլևս անհրաժեշտ չեն ավտոմեքենաների արտադրության համար։ Հոդվածում նշվում է, որ Volkswagen-ը բանակցություններ է վարել իսրայելական «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի արտադրողի հետ՝ Օսնաբրյուկում գտնվող իր ձեռնարկությունն օգտագործելու շուրջ։

Mercedes-Benz-ը վերջերս փոխըմբռնման հուշագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքեր արտադրող Tytan ստարտափի հետ՝ շարժական հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների համար տրանսպորտային միջոցներ մատակարարելու նպատակով:

Sembach ընկերության համար ավտոմոբիլային արդյունաբերության խիստ պահանջներին համապատասխան աշխատելու փորձը առավելություն է դարձել բժշկական սարքավորումների արտադրությանն անցնելու ընթացքում։ Ընկերության խոսքով՝ գերմանական ավտոարդյունաբերությունից դեպի բժշկական սարքավորումների արտադրություն վերաուղղորդումն արդեն որոշակի արդյունքներ է տվել․ անցած տարի Sembach-ի հասույթը հասել է ռեկորդային 23 մլն եվրոյի։

Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

29/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.3
-0.21
Եվրո (EUR)
401.7
+0.74
Ռուբլի (RUR)
4.4751
-0.0003
Լարի (GEL)
138.9
-0.08
46822
-204
Արծաթ
622.87
+5.44