Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 405.00+0.00
OIL:  BRENT - 113.40-2.38 WTI - 104.12+0.82
COMEX:  GOLD - 3885.70-2.66 SILVER - 49.10-5.29
COMEX:  PLATINUM - 1436.00-1.59
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.52+0.08 EUR/GBP - 1.1154-0.32
FOREX:  EUR/USD - 1.1154-0.32 GBP/USD - 1.3391+0.00
STOCKS RUS:  RTSI - 981.25+0.43
STOCKS US: DOW JONES - 51770.31-1.09 NASDAQ - 25437.00-2.86
STOCKS US: S&P 500 - 7580.07-1.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10729.78+0.07 CAC40 - 7969.42-0.01
STOCKS EUR:  DAX - 25818.21-0.85
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
Lego-ի վաճառքները կտրուկ աճել են․ ֆուտբոլի ԱԱ-ին նվիրված հավաքածուները նոր գնորդներ են ներգրավել
27/08/2026 11:39
Կիսվել

Lego-ի վաճառքները կտրուկ աճել են․ ֆուտբոլի ԱԱ-ին նվիրված հավաքածուները նոր գնորդներ են ներգրավել

Lego-ի վաճառքները տարվա առաջին կեսին աճել են 21%-ով․ նոր գնորդների ուշադրությունը գրավել են ֆուտբոլի աշխարհի առաջնությանը և «Ֆորմուլա-1»-ին նվիրված հավաքածուները։ Այս մասին Reuters-ին հայտնել է ընկերության գլխավոր տնօրենը։

Համաձայն Reuters-ի հոդվածի՝ Lego-ի հասույթը կազմել է 41.9 մլրդ դանիական կրոն (6.54 մլրդ դոլար)՝ 2025 թվականի առաջին կիսամյակի 34.6 մլրդ կրոնի դիմաց։ Զուտ շահույթն աճել է 32%-ով՝ հասնելով 8.6 մլրդ դանիական կրոնի։

Lego-ն մեծացրել է իր մասնաբաժինը շուկայում, քանի որ դրա աճի տեմպերը գերազանցում են մրցակից խաղալիք արտադրողներ Mattel-ի և Hasbro-ի ցուցանիշները։ Գործակալության տվյալներով՝ դրան նպաստում է կինո- և ժամանցային ֆրանշիզաների հետ համագործակցության ռազմավարությունը, ինչպես նաև երեխաների համար նախատեսված հավաքածուներին զուգահեռ մեծահասակների համար հավաքածուների տեսականու ընդլայնումը։

«Տեսականին իսկապես շատ ուժեղ է, և տարվա առաջին կեսին այն գրավել է այն գնորդներին, որոնք հետաքրքրված են նոր թեմաներով», – լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է Lego-ի գլխավոր տնօրեն Նիլս Քրիստիանսենը։

Տարվա առաջին կեսին Lego-ն թողարկել է ավելի քան 330 նոր հավաքածու, այդ թվում՝ FIFA-ի ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական գավաթի 199.99 դոլար արժողությամբ կրկնօրինակը, նոր ինտերակտիվ դետալներով Pokémon թեմատիկայով հավաքածուներ, ինչպես նաև «K-pop-ի դև որսորդները» թեմայով հավաքածուներ, որոնք, ըստ Քրիստիանսենի, հատկապես մեծ ժողովրդականություն են վայելում աղջիկների շրջանում։

Ինչպես գրում է Reuters-ը, Իրանի հետ պատերազմի հետևանքով նավթի գների կտրուկ աճը հանգեցրել է պլաստիկի թանկացմանը, որն Lego-ն օգտագործում է իր դետալների արտադրության համար։ Քրիստիանսենը նշել է, որ դա կարող է ազդեցություն ունենալ ընկերության վրա տարվա երկրորդ կեսին, սակայն առայժմ այդ ազդեցությունը մնում է աննշան։

«Մենք զգում ենք նավթի բարձր գների ազդեցությունը, սակայն քանի որ ձեռք ենք բերում մեծ քանակությամբ նյութեր, որոնք կապված չեն հանածո վառելիքի հետ, և որոնց գները ավելի քիչ են կախված նավթի արժեքից, փաստորեն մեզ հաջողվում է բավական լավ հաղթահարել այս իրավիճակը», – հավելել է Քրիստիանսենը։

Reuters-ի հոդվածում նշվում է, որ Lego-ն աստիճանաբար անցնում է վերականգնվող և վերամշակվող նյութերի օգտագործմանը՝ իր դետալների արտադրության համար։

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91