Ֆինանսական

USD BUY - 363.00+0.50 USD SELL - 365.00+0.00
EUR BUY - 421.00+0.00 EUR SELL - 427.00+1.00
OIL:  BRENT - 87.42+1.36 WTI - 81.85+1.93
COMEX:  GOLD - 4598.20-0.86 SILVER - 67.99-1.90
COMEX:  PLATINUM - 1859.20-0.90
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 159.33+0.25 EUR/GBP - 1.1653-0.09
FOREX:  EUR/USD - 1.1653-0.09 GBP/USD - 1.3585-0.38
STOCKS RUS:  RTSI - 774.19-1.96
STOCKS US: DOW JONES - 53463.88-0.21 NASDAQ - 26130.20-0.08
STOCKS US: S&P 500 - 7675.70-0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 66131.98-0.20 TOPIX - 4117.22+0.15
STOCKS CHINA:  HANG SENG - 25565.74-0.34 SSEC - 3956.57+1.13
STOCKS EUR:  FTSE100 - 10878.12-0.07 CAC40 - 8462.39+0.27
STOCKS EUR:  DAX - 26285.96+0.08
27/08/2026  CBA:  USD - 364.47-0.09 GBP - 494.7-1.87
27/08/2026  CBA:  EURO - 424.21-0.94
27/08/2026  CBA:  GOLD - 54272+175 SILVER - 802.62+7.18
Nvidia-ի բաժնետոմսերը հաշվետվությունից հետո աճել են ավելի քան 5%-ով
27/08/2026 17:30
Կիսվել

Nvidia-ի բաժնետոմսերը հաշվետվությունից հետո աճել են ավելի քան 5%-ով

Nvidia-ի բաժնետոմսերը հիմնական առևտրային նստաշրջանի ավարտից հետո թանկացել են ավելի քան 5%-ով՝ երկրորդ եռամսյակի ուժեղ հաշվետվության ֆոնին։

Ընկերության բաժնետոմսերն աճում էին 5.4%-ով՝ մինչև 220.99 դոլար, մինչդեռ չորեքշաբթի հիմնական առևտրային նստաշրջանն ավարտել էին 1.59% անկմամբ՝ 209.66 դոլար մակարդակում։

Վերջերս ավարտված երկրորդ եռամսյակում Nvidia-ի հասույթը կազմել է 96.2 մլրդ դոլար՝ նախորդ եռամսյակի համեմատ աճելով 18%-ով, իսկ տարեկան կտրվածքով՝ 106%-ով։ Wall Street Journal-ի տվյալներով՝ սա ռեկորդային ցուցանիշ է։

IDram

Եռամսյակային զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել է 2,3 անգամ՝ հասնելով 59.688 մլրդ դոլարի։ Ճշգրտված նոսրացված շահույթը մեկ բաժնետոմսի հաշվով ավելի քան կրկնապատկվել է՝ 1.01 դոլարից հասնելով 2.22 դոլարի։

Ֆինանսական տարվա առաջին վեց ամիսներին Nvidia-ի զուտ շահույթը կազմել է 118.01 մլրդ՝ նախորդ տարվա 45.2 մլրդ դոլարի դիմաց, իսկ հասույթը գրեթե կրկնապատկվել է՝ հասնելով 177.84 մլրդ դոլարի։

2027 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում Nvidia-ն ակնկալում է մոտ 108 մլրդ դոլար հասույթ՝ ±2% շեղմամբ։ Ընկերությունը նշել է, որ կանխատեսման մեջ ներառված չեն Չինաստանում տվյալների կենտրոնների համար հաշվարկային լուծումների մատակարարումներից հնարավոր եկամուտները։

Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

27/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.47
-0.09
Եվրո (EUR)
424.21
-0.94
Ռուբլի (RUR)
4.2633
-0.0464
Լարի (GEL)
139.46
+0.32
54272
+175
Արծաթ
802.62
+7.18