Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 394.50+1.50 EUR SELL - 397.00+0.00
OIL:  BRENT - 92.59-0.25 WTI - 83.41-0.06
COMEX:  GOLD - 3512.30-1.00 SILVER - 41.04-1.75
COMEX:  PLATINUM - 1289.60-0.85
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 158.51-0.38 EUR/GBP - 1.0965-0.09
FOREX:  EUR/USD - 1.0965-0.09 GBP/USD - 1.3081-0.14
STOCKS RUS:  RTSI - 902.39-2.71
STOCKS US: DOW JONES - 48147.33-1.93 NASDAQ - 22617.73-5.28
STOCKS US: S&P 500 - 6910.39-3.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 56436.65-5.06 TOPIX - 3674.22-3.88
STOCKS CHINA:  HANG SENG - 22410.80-1.89 SSEC - 3533.79-1.23
STOCKS EUR:  FTSE100 - 10346.34-1.02 CAC40 - 7927.75-1.89
STOCKS EUR:  DAX - 24802.78-2.60
20/11/2026  CBA:  USD - 360.53-0.41 GBP - 472.37-2.95
20/11/2026  CBA:  EURO - 395.18-2.07
20/11/2026  CBA:  GOLD - 42998-627 SILVER - 521.84-8.72
Վենեսուելան կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից
28/08/2026 15:04
Կիսվել

Վենեսուելան կարող է դուրս գալ ՕՊԵԿ-ից

Վենեսուելայի դուրս գալը ՕՊԵԿ-ից ինքնին, ամենայն հավանականությամբ, նկատելի ազդեցություն չի ունենա նավթի գների վրա, սակայն միջնաժամկետ հեռանկարում կարող է ուժեղացնել ճնշումը շուկայի վրա: Այս կարծիքին են Market Power-ի վերլուծաբանները։ Ըստ նրանց՝ գլխավոր գործոնը կլինի ոչ թե երկրի՝ կազմակերպությունից պաշտոնական դուրս գալը, այլ ներդրումների ներհոսքի և ենթակառուցվածքների վերականգնման ֆոնին նավթի արդյունահանման հնարավոր աճը։

Ներկայում Վենեսուելան օրական արդյունահանում է մոտ 1.1-1.2 միլիոն բարել նավթ, ուստի, Market Power-ում կարծում են, որ երկրի ազդեցությունը համաշխարհային շուկայի հավասարակշռության վրա սահմանափակ է։ Բացի այդ, պաշտոնական դուրս գալը շուկա նոր բարելներ չի ավելացնի․ Վենեսուելան նույնիսկ ՕՊԵԿ-ի կազմում գտնվելու ժամանակ պատժամիջոցների պատճառով ազատված էր արդյունահանման քվոտաների բաշխումից, հետևաբար երկրի իրավական կարգավիճակը չի սահմանափակում դրա արդյունահանման ծավալները։

Հենց արդյունահանման աճը կարող է դառնալ նման որոշման գլխավոր հետևանքը։ Վենեսուելան ունի աշխարհում նավթի ամենամեծ ապացուցված պաշարները՝ մոտ 304 միլիարդ բարել, սակայն երկրի նավթային ոլորտը բախվում է ներդրումների լուրջ պակասի և ենթակառուցվածքային խնդիրների: Արդյունահանման արագ ավելացումը հնարավոր չէ, սակայն ոլորտի վերականգնման և կապիտալի ներհոսքի դեպքում երկիրը միջնաժամկետ հեռանկարում կարող է զգալիորեն մեծացնել արդյունահանման ծավալները։

Փորձագետների կարծիքով՝ այստեղ հատկապես կարևոր դեր կարող են խաղալ ամերիկյան ընկերությունները։ Վաշինգտոնը շահագրգռված է Վենեսուելայի նավթի հասանելիության ընդլայնմամբ և քննարկում է երկրի նավթահանքերում ներդրումներ կատարելու հնարավորությունը։ Այդ դեպքում գործընթացը կարող է զարգանալ հետևյալ կերպ․ ամերիկյան կապիտալն ու տեխնոլոգիաները կօգնեն վերականգնել նավթային ենթակառուցվածքները, Վենեսուելան կմեծացնի արդյունահանումը, իսկ համաշխարհային շուկա կհայտնվեն ծանր նավթի լրացուցիչ ծավալներ։

ՕՊԵԿ-ի համար Վենեսուելայի հեռանալը, ամենայն հավանականությամբ, ավելի շատ քաղաքական և ինստիտուցիոնալ հարված կլինի: Երկիրը կազմակերպության հիմնադիրներից մեկն է, և նրա դուրս գալը լրացուցիչ կթուլացնի կարտելի՝ առաջարկը վերահսկելու և գնային կարգապահությունը պահպանելու կարողությունը։

20/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.53
-0.41
Եվրո (EUR)
395.18
-2.07
Ռուբլի (RUR)
4.4026
-0.0128
Լարի (GEL)
139.04
-0.13
42998
-627
Արծաթ
521.84
-8.72