ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի հունիսին կազմել է 756.1 մլն դոլար
ՀՀ կենտրոնական բանկի կողմից հրապարակված տվյալների համաձայն ՀՀ բանկերի միջոցով ֆիզիկական անձանց անունով արտերկրից ստացված փոխանցումների ծավալը 2026թ.-ի հունիս ամսին կազմել է 756․1 մլն ԱՄՆ դոլար։ 2025թ. հունիսի համեմատ արձանագրվել է ստացված փոխանցումների ծավալի աճ 304․7 մլն դոլարով կամ 67․5%-ով։
Ինչ վերաբերվում է ՀՀ–ից ֆիզիկական անձանց կողմից արտերկիր իրականացված փոխանցումների ծավալին, ապա 2026թ.-ի հունիսին արձանագրվել է 463․5 մլն դոլար ցուցանիշ։ 2025թ. հունիսի համեմատ արձանագրվել է կատարված փոխանցումների ծավալի անկում 88․1 մլն դոլարով կամ 23․5%-ով։
2026թ.-ի հունիս ամսին ֆիզիկական անձանց կողմից իրականացված փոխանցումների արդյունքում արձանագրված դրամական միջոցների զուտ ներհոսքը կազմել է 292․5 մլն դոլար։
