31/08/2026 11:55
Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ նավթային գործարքը Վենեսուելային կբերի 100 մլրդ դոլարի ներդրում
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարծում է, որ Վենեսուելան Վաշինգտոնի հետ կնքված նավթային գործարքի շնորհիվ կստանա մոտ 100 մլրդ դոլարի մասնավոր ներդրումներ և նոր աշխատատեղեր։
«Վենեսուելայի ժողովրդի համար այս գործարքը կբերի մոտ 100 մլրդ դոլարի մասնավոր ներդրումներ, հազարավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր և կնպաստի Վենեսուելայի տնտեսության վերականգնմանը», – գրել է Ռուբիոն X սոցիալական ցանցում։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը Վենեսուելայի հետ կնքել է պատմության մեջ ամենախոշոր նավթային գործարքը։
Ըստ Թրամփի՝ այս գործարքի շնորհիվ ԱՄՆ-ն վերահսկողություն կստանա Վենեսուելայի ավելի քան 65 մլրդ բարել հաստատված նավթային պաշարների նկատմամբ՝ «առանց ամերիկացի հարկատուների համար որևէ ծախսի»։
30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
Արծաթ
606.96
-15.91
11:00 31/10/26
10:32 31/10/26
16:59 30/10/26
