ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. Արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 13/01/14
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հունվարի 13-ին, բորսայում կայացել է 1350000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 407.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 407.75 դրամ:
Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 8 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 15000000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.25%, փակմանը` 6.20%, առավելագույնը` 6.25%, նվազագույնը` 6.20%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.2341%: