Ֆինանսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.00+0.00 EUR SELL - 408.00+1.00
OIL:  BRENT - 109.95+4.52 WTI - 101.41+4.40
COMEX:  GOLD - 4159.50+0.28 SILVER - 57.00+0.28
COMEX:  PLATINUM - 1633.10-1.06
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.99+0.01 EUR/GBP - 1.1232+0.17
FOREX:  EUR/USD - 1.1232+0.17 GBP/USD - 1.3328+0.36
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 65324.29+1.39 TOPIX - 4066.00+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.52 SSEC - 3716.28+0.24
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
16/10/2026  CBA:  USD - 362.34+0.85 GBP - 483.25+4.13
16/10/2026  CBA:  EURO - 407.92+2.51
16/10/2026  CBA:  GOLD - 48372+846 SILVER - 660.7-19.08
Եվրոպացի ակտիվների կառավարիչները չեն հավատում տեղական շուկային
07/09/2026 17:21
Կիսվել

Եվրոպացի ակտիվների կառավարիչները չեն հավատում տեղական շուկային

Եվրոպացի ակտիվների կառավարիչների մեծամասնությունը հոռետեսորեն է տրամադրված տարածաշրջանի շուկայի նկատմամբ՝ չնայած Stoxx 600 ինդեքսի աճին, գրում է Bloomberg-ը։

Գործակալությունը հարցում է անցկացրել եվրոպական 22 մասնավոր բանկերի և ակտիվների կառավարման ընկերությունների շրջանում։ Դրա արդյունքների համաձայն՝ հարցվածներից միայն յոթն են իրենց պորտֆելներում եվրոպական բաժնետոմսերի ավելացված մասնաբաժին պահում, ևս 11-ը չեզոք դիրք են զբաղեցնում, իսկ չորսը՝ նվազեցված մասնաբաժին։

Ինչպես նշում է Bloomberg-ը, սա վկայում է տրամադրությունների վատթարացման մասին՝ տարեսկզբի համեմատ, երբ հարցման 10 մասնակիցներ տարածաշրջանի շուկային դրական գնահատական էին տվել։ Միևնույն ժամանակ, Stoxx Europe 600-ի դինամիկան շարունակում է մնալ վստահ․ ինդեքսն աճում է արդեն հինգ ամիս անընդմեջ, իսկ տարեսկզբից դրա եկամտաբերությունը կազմել է 13%։ Կորպորատիվ հաշվետվությունները սպասվածից ավելի լավ են եղել, սակայն թերահավատները կարծում են, որ դրական սպասումներն արդեն արտացոլված են արժեթղթերի գնանշումներում, մինչդեռ պարտատոմսերի եկամտաբերության աճը, եվրոյի ամրապնդումը և աշխարհաքաղաքական ռիսկերը նվազեցնում են եվրոպական արժեթղթերի գրավչությունը։

Stoxx Europe 600-ը ֆոնդային ինդեքս է, որն ընդգրկում է կապիտալիզացիայով Եվրոպայի 17-18 երկրների 600 խոշորագույն ընկերությունների բաժնետոմսերը՝ ներառյալ Մեծ Բրիտանիան, Շվեյցարիան և եվրոգոտու երկրները։ Այն համարվում է եվրոպական տնտեսության վիճակի հիմնական ցուցիչը՝ ամերիկյան S&P 500-ի նմանությամբ։

16/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.34
+0.85
Եվրո (EUR)
407.92
+2.51
Ռուբլի (RUR)
4.3346
+0.0281
Լարի (GEL)
139.6
+0.38
48372
+846
Արծաթ
660.7
-19.08