2026թ․-ի հունվար-հուլիսին Հայաստանում գինու արտադրությունը աճել է 26․4%-ով
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ ընթացիկ տարվա հունվար-հուլիսին Հայաստանում արտադրվել է 4,189.0 հազար լիտր գինի, որից 652.7 հազար լիտրը փրփրուն՝ «Շամպայն» տեսակի։ 2025-ի համադրելի ցուցանիշի համեմատ՝ գինու արտադրության ծավալներն աճել են 26․4%-ով, իսկ փրփրուն գինիների արտադրությունը աճել է 21․6%-ով։
Միևնույն ժամանակ վիսկիի (100% սպիրտի) արտադրությունը նվազել է 40․8%-ով և կազմել 1,025.1 հազար լիտր, օղու (100% սպիրտի) արտադրությունն նվազել է 16․9%-ով և կազմել 742.1 հազար լիտր, իսկ գարեջրի արտադրությունը աճել է 18․8%-ով՝ կազմելով 22,568.3 հազար լիտր։
