Բիզնես

USD BUY - 362.50+0.50 USD SELL - 364.50+0.50
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 107.94+0.84 WTI - 104.69+1.70
COMEX:  GOLD - 4280.10-0.69 SILVER - 63.24-0.43
COMEX:  PLATINUM - 1798.50+1.09
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 155.32+0.38 EUR/GBP - 1.1538+0.03
FOREX:  EUR/USD - 1.1538+0.03 GBP/USD - 1.3477-0.06
STOCKS RUS:  RTSI - 874.02-0.90
STOCKS US: DOW JONES - 52093.11-0.63 NASDAQ - 25981.57-0.78
STOCKS US: S&P 500 - 7585.73-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 63923.00+0.69 TOPIX - 4061.72+0.61
STOCKS CHINA:  HANG SENG - 24713.78+0.19 SSEC - 3891.60+0.71
STOCKS EUR:  FTSE100 - 10658.13-0.37 CAC40 - 8090.28-0.34
STOCKS EUR:  DAX - 25402.28-0.15
16/09/2026  CBA:  USD - 363.41-0.77 GBP - 489.55-1.18
16/09/2026  CBA:  EURO - 419.27-0.81
16/09/2026  CBA:  GOLD - 50196+234 SILVER - 738.07+2.65
Դոնալդ Թրամփը ԱԲ-ի զարգացումը սահմանափակելու կոչերն անվանել է «անառողջ դավադրություն»
16/09/2026 15:30
Կիսվել

Դոնալդ Թրամփը ԱԲ-ի զարգացումը սահմանափակելու կոչերն անվանել է «անառողջ դավադրություն»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կտրուկ քննադատել է արհեստական բանականության (ԱԲ) անվերահսկելի զարգացման վերաբերյալ մտահոգությունները՝ տեխնոլոգիայի սահմանափակման փորձերն անվանելով «անառողջ դավադրության» մաս։

«Այն պնդումները, թե ԱԲ-ն կտիրի աշխարհին, կոչնչացնի մարդկությանը և այլ վատ հետևանքների կհանգեցնի, ԽԱԲԵՈՒԹՅՈՒՆ են», — գրել է Թրամփը սոցիալական ցանցերում։ Նա նաև ենթադրել է, որ ԱԲ-ի զարգացման համար սահմանափակումներ պահանջողները նույն մարդիկ են, որոնք նախկինում նախազգուշացնում էին կլիմայի փոփոխության մասին, ինչը նախագահը ևս խաբեություն է անվանել։

Թրամփը դեմ է արտահայտվել տեխնոլոգիական ոլորտի մի շարք ղեկավարների, այդ թվում՝ Anthropic-ի Դարիո Ամոդեի, OpenAI-ի Սեմ Ալթմանի և Իլոն Մասկի՝ ԱԲ-ի նկատմամբ պետական վերահսկողությունն ուժեղացնելու կոչերին։ Վերջին շրջանում արագ զարգացող տեխնոլոգիայի շուրջ մտահոգություններն աճել են մի շարք միջադեպերից հետո, որոնք ցույց են տվել, որ ԱԲ գործակալները կարող են համակարգված գործել՝ մարդկանց մոլորեցնելու նպատակով։

Տեխնոլոգիական ընկերությունների բազմաթիվ ղեկավարներ հայտարարում են, որ ձգտում են ԱԲ-ն զարգացնել անվտանգ եղանակով՝ միաժամանակ նպաստելով տնտեսական աճին, գիտության զարգացմանն ու ազգային անվտանգությանը։ Նրանք նաև զգուշացնում են, որ մարդու վերահսկողությունից դուրս եկած ԱԲ-ն կարող է լուրջ վտանգ ներկայացնել։

Թրամփը մերժել է այդ մտահոգությունները՝ հայտարարելով, որ ԱԲ-ին անհրաժեշտ միակ վերահսկողությունը «ուժեղ և խելացի (բարձր IQ-ով) նախագահն» է։

Նա նաև հայտարարել է, որ իր վարչակազմն արդեն թույլ չի տվել Anthropic-ին «վատ կամ հնարավոր վատ բաներ անել»։ Ընկերության հարաբերությունները Թրամփի վարչակազմի հետ լարված են եղել․ Պենտագոնը փորձել է Anthropic-ը անվտանգության սպառնալիք որակել, իսկ կառավարությունը ժամանակավորապես արգելել է ընկերության առավել առաջադեմ մոդելներից մեկի օգտագործումը։

Թրամփը քննադատել է նաև պետական վերահսկողության կոչ անող տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին՝ հարցադրելով, թե երբ է բիզնեսի պատմության մեջ մի ամբողջ ոլորտի ղեկավարությունը պահանջել այնպիսի կարգավորում, որը խիստ կիրառման դեպքում կարող է հանգեցնել ընկերությունների «լիակատար կործանման և սնանկացման»։

«ԱԲ-ի և տվյալների կենտրոնների դեմ անառողջ դավադրություն է ընթանում, և միակ երկիրը, որ դրանից ուրախ է, Չինաստանն է», — հայտարարել է Թրամփը։

16/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.41
-0.77
Եվրո (EUR)
419.27
-0.81
Ռուբլի (RUR)
4.3165
+0.0113
Լարի (GEL)
139.48
-0.32
50196
+234
Արծաթ
738.07
+2.65